Բիլ Գեյթս. ԱԲ-ն կարող է 50%-ով բարձրացնել ծրագրավորողների աշխատանքի արդյունավետությունը

17 հունվարի, 2024  10:15

Գեներատիվ արհեստական ​​բանականությունը (ԱԲ) կարող է զգալիորեն բարելավել որոշ մասնագետների, այդ թվում՝ ծրագրավորողների աշխատանքի արդյունավետությունը, սակայն դրա ամբողջական իրականացման համար անհրաժեշտ է մշակել նորմատիվային-իրավական բազան։ Նման կարծիք է հայտնել բարերար և Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը` ելույթ ունենալով Դավոսի (Շվեյցարիա) Համաշխարհային տնտեսական ֆորումում։

Ինչպես հաղորդում է BNN-ը, գեներատիվ ԱԲ-ի ի հայտ գալը հանգեցրել է որոշ ոլորտներում մասնագետների աշխատանքի արդյունավետության զգալի աճի. օրինակ, ծրագրավորողների մոտ գրանցվել է արդյունավետության բարձրացում մինչև 50%, քանի որ ԱԲ-ն կատարելապես կատարում է կոդավորման որոշ սովորական առաջադրանքներ և խնայում է ծրագրավորողների ժամանակը։  

Գեյթսը նաև անդրադարձել է ԱԲ փոխազդեցությունների վրա հնարավոր կախվածությանը և կոչ է արել ուշադիր քննարկել աշխատանքային գործընթացներում այս տեխնոլոգիայի օգտագործման հետ կապված խնդիրները:

Միլիարդատերը նաև նշել է, որ ԱԲ-ը երկար ճանապարհ կունենա անցնելու իրավական ինտեգրման առումով։ Նրա խոսքով՝ ԱԲ-ի համատեքստում նորմատիվային-իրավական դաշտի մշակումը ոչ պակաս դժվար կլինի, քան սոցիալական ցանցերի դեպքում։

Անդրադառնալով 2024-ի ԱՄՆ նախընտրական քարոզարշավին ԱԲ-ի ստեղծած բովանդակության միջոցով միջամտության վերաբերյալ մարդկանց մտահոգություններին՝ Գեյթսը նշել է, որ դա հնարավոր է, սակայն դրա ազդեցությունը, հավանաբար, աննշան կլինի:


 
 
 
 
  • Արխիվ