Marvel-ն Iron Man-ի մասին նոր խաղ կթողարկի

21 սեպտեմբերի, 2022  13:45

Marvel Games-ը, Electronic Arts-ի Motive Studio-ի հետ համատեղ, Iron Man-ի մասին խաղ է մշակում՝ մեկ խաղացողի համար: Խաղի անվանումը դեռ վերջնական տեսքի չի բերվել, ուստի Marvel-ն առայժմ այն պարզապես Iron Man-ի մասին խաղ է կոչում:

Մեկ խաղացողի համար խաղ՝ օրիգինալ սյուժեով

Նախագիծը դեռ մշակման նախնական փուլում է, սակայն հայտնի է, որ այն կլինի երրորդ դեմքից արկածային «էքշն», որը օրիգինալ պատմություն կպատմի Թոնի Սթարքի մասին։ Պատմությունը, ըստ ծրագրավորողների խոստումների, կբացահայտի նրա կերպարի բարդությունը, ցույց կտա նրա ողջ խարիզման եւ ստեղծագործական հանճարը։ Խաղացողները կկարողանան զգալ, թե ինչ է իրականում նշանակում լինել Iron Man։

toni-stark.jpg (60 KB)

Motive Studio-ի թիմը, որպես գործադիր պրոդյուսեր, գլխավորում է Օլիվյե Պրուլքսը, ով արդեն Marvel խաղերի վրա աշխատելու փորձ ունի (Guardians of the Galaxy): Նրա թիմում ընդգրկված են ոլորտի վետերաններ, ինչպիսիք են Յան Ֆրեյզերը, Մելեն Լյումինոն ու Ջ.Ֆ. Պուարյեն:

«Դա պատիվ եւ արտոնություն է՝ կարողանալ ստեղծել վիդեո խաղ՝ հիմնված ոլորտի ամենահայտնի սուպերհերոսներից մեկի վրա, - ասել է Օլիվյե Պրուլքսը,- Մենք մի նոր ու յուրահատուկ պատմություն ստեղծելու հիանալի հնարավորություն ունենք, որը կարող ենք անվանել մերը: Marvel-ը խրախուսում է մեզ ինչ-որ նոր բան ստեղծել: Մենք մեծ ազատություն ունենք, եւ դա այնքան գրավիչ է մեր թիմի համար»:

Խաղին կարող են ավելացվել նաեւ Marvel-ի այլ կերպարներ

Թոնի Սթարքը (Երկաթե մարդը) Avengers թիմի հիմնադիրներից է եւ ամենաուժեղ կերպարներից մեկը՝ Սթիվ Ռոջերսի (Կապիտան Ամերիկա), Թոր եւ Բրյուս Բենների (Հալք) հետ միասին։

marvel-heroes.jpeg (123 KB)

Թոնի Սթարքը նաեւ Իլյումինատների անդամ է՝ հզոր սուպեր-էակների գաղտնի խումբ, որի կազմում են պրոֆեսոր Չարլզ Քսավյեն, դոկտոր Սթիվեն Սթրենջը, ոչ մարդ արարածների արքա Սև Բոլթը, Ռիդ Ռիչարդսը եւ Նեմորը:

Չի բացառվում, որ այս կերպարներից մի քանիսը հայտնվեն նաեւ նոր Iron Man խաղում։ Մենք նույնիսկ կարող ենք տեսնել Spider-Man-ին՝ Փիթեր Փարքերին, քանի որ նա լավ հարաբերություններ ուներ Թոնիի հետ:

Սակայն այս ամենն ընդամենը ենթադրություն է, քանի որ խաղի պատմության ու հերոսների մասին պաշտոնական մանրամասներ այս պահին չկան։ Հնարավոր է, որ Iron Man-ը միայնակ պայքարի վատ տղաների հետ խաղի մեջ։

Այլ խաղեր Marvel-ի տիեզերքի մասին

EA-ը հայտարարել է, որ Iron Man խաղը նշանավորում է Marvel-ի հետ իրենց համագործակցության սկիզբը. սա առաջինն է այն մի քանի խաղերից, որոնք ընկերությունները կստեղծեն միասին: Խոսակցություններ կան, որ ապագայում նաեւ Black Panther-ի մասին խաղ կհայտնվի:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ