Meccha Chameleon․ Երկու մշակողների կողմից ստեղծված խաղն ավելի շահութաբեր է դարձել, քան թոփ նախագծերը

28 հուլիսի, 2026  20:07

Meccha Chameleon ինդի-խաղը դարձել է 2026 թվականի գլխավոր կոմերցիոն անակնկալներից մեկը։ Հունիսի արդյունքներով այն երկրորդ տեղն է զբաղեցրել PC-ի ամենաշահութաբեր խաղերի շարքում՝ զիջելով միայն պայմանականորեն անվճար Fortnite-ին։ Այս մասին հայտնում է GamesIndustry.biz-ը՝ հղում անելով Newzoo-ի տվյալներին։

Անհավանական արդյունք ինդի-նախագծի համար

Խաղը թողարկվել է հունիսի 10-ին՝ էքսկլյուզիվ Steam-ում, և ընդամենը առաջին ամսում վաճառվել է ավելի քան 15 միլիոն օրինակով։ Ընդ որում, նախագիծը ստեղծվել է ընդամենը երկու մշակողների՝ lemorion_1224-ի և Haganeiro-ի կողմից՝ առանց խոշոր հրատարակչի մասնակցության։

Հունիսի ամենաշահութաբեր խաղերի թոփ 20-ում ընդգրկվել են նաև Counter-Strike 2-ը, The Sims 4-ը, Marvel Rivals-ը, Dead by Daylight-ը, Forza Horizon 6-ը, Destiny 2-ը, World of Warcraft-ը, Minecraft-ը, Cyberpunk 2077-ը, Diablo IV-ը և այլ խոշոր թայթլներ:

Ինչու է խաղն այդքան մեծ հաջողություն գրանցել

Newzoo-ի վերլուծաբան Մերթ Շահինը նշել է, որ Meccha Chameleon-ի հաջողությունը ցույց է տալիս ոչ թանկարժեք սոցիալական բազմամարդ (multyplayer) խաղերի աճող պոտենցիալը: Նույնիսկ փոքր բյուջեով նախագծերը կարող են մրցել բլոկբասթերների հետ, եթե առաջարկում են եզակի փորձառություն և ուժեղ սոցիալական բաղադրիչ:

Ինքնին գեյմփլեյն իրենից ներկայացնում է դասական պահմտոցիի արտասովոր տարբերակ․ խաղացողները քողարկվում են շրջակա միջավայրի տարրերի տակ՝ օգտագործելով մեխանիկա, որը հիշեցնում է քամելեոնի՝ արտաքին տեսքը փոխելու ունակությունը:

Խաղացողների գնահատականները

Հրապարակման պահին Meccha Chameleon-ն ունի ավելի քան 66 հազար կարծիք Steam-ում, որոնց 86%-ը դրական են: Բարձր գնահատականները և վիրուսային էֆեկտն օգնել են խաղին արագորեն ժողովրդականություն ձեռք բերել:

Կարճ ասած

Meccha Chameleon ինդի-խաղը, որը ստեղծվել է ընդամենը երկու մշակողների կողմից, դարձել է PC-ի երկրորդ ամենաշահութաբեր խաղը 2026 թվականի հունիսին՝ զիջելով միայն Fortnite-ին: Թողարկումից հետո առաջին ամսում այն վաճառվել է ավելի քան 15 միլիոն օրինակով: Նախագծի հաջողությունը ցույց է տալիս, որ նույնիսկ փոքր թիմերը կարող են մրցել խոշոր ստուդիաների հետ, եթե առաջարկում են ինքնատիպ և սոցիալական գեյմփլեյ: Խաղը բարձր գնահատականներ է ստացել Steam-ի օգտատերերի կողմից:


 
 
 
 
  • Archive