Մինչև տարեվերջ Apple-ն առնվազն 3 միլիոնով պակաս iPhone 14 սմարթֆոն կթողարկի, քան ի սկզբանե նախատեսել էր։
Ինչպես հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, մինչև տարեվերջ թողարկվելիք iPhone 14 շարքի սմարթֆոնների քանակը 90 մլն հատից կրճատվել է մինչև 87 մլն։ Իսկ SMBC Nikko-ի վերլուծաբանների կարծիքով՝ Apple-ն այս տարի կկարողանա թողարկել 85 մլն սմարթֆոն՝ նախապես ծրագրված 91 մլն-ի փոխարեն։
Թեև ընկերությունը խնդիրներ ունի Չինաստանի Չժենչժոու քաղաքում գտնվող գործարանի հետ, որը կորոնավիրուսային հիվանդության նոր ալիքի պատճառով կարանտինային սահմանափակումների տակ է հայտնվել, արտադրված սմարթֆոնների քանակի նվազման հիմնական պատճառը iPhone 14-ի և iPhone 14 Plus-ի ցածր պահանջարկն է (նախ՝ աշխարհում, իսկ հետո Չինաստանում, որը ընկերության առանցքային շուկաներից էր)։
Սակայն պետք չէ թերագնահատել նաեւ արտադրական խնդիրների դերը։ Թվարկված մոդելների պահանջարկի նվազման ֆոնին iPhone 14 Pro-ի և iPhone 14 Pro Max-ի պահանջարկն աճել է, և Apple-ը, կարծես, չի կարողանում բավարարել այդ պահանջարկը, ինչը նույնպես մատնանշում է արտադրության խնդիրները:
Հիշեցնենք, որ Apple-ը վերջին ամիսներին բախվել է մի շարք խնդիրների, որոնք կարող են լրջորեն ազդել ընկերության հետագա գործունեության վրա։
Իրավիճակը կարող է դեպի լավը փոխել iPhone 15 շարքը, որը սպասվում է հաջորդ տարի։ Եթե այս շարքի սմարթֆոնները կարողանան առաջացնել սպառողների հետաքրքրությունը և լավ վաճառվեն, ընկերության բիզնեսը, ամենայն հավանականությամբ, նորից կաճին։ Իսկ եթե պարզվի, որ նոր սարքերն ունեն iPhone 14-ի նույն ֆունկցիաները և շուկայում առաջացնեն նույնքան հետաքրքրություն, ապա Apple-ի բիզնեսը կշարունակի վատթարանալ:
ամիս
շաբաթ
օր