Apple-ի բջջային օպերացիոն համակարգի նոր տարբերակի՝ iOS 18-ի անոնսը սպասվում է շատ շուտով, որի մասին ամեն օր ավելի ու ավելի շատ տեղեկություններ են հայտնի դառնում։ Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանը վերջերս կիսվել է իր կանխատեսումներով թարմացումների վերաբերյալ, որոնք օգտատերերը կարող են սպասել iOS 18-ում:
Ըստ Գուրմանի հաղորդման՝ iOS 18-ում ոչ միայն կլինեն արհեստական բանականությամբ աշխատող նոր հնարավորություններ, այլև կթարմացվեն բազմաթիվ ստանդարտ հավելվածներ, ինչպիսիք են Photos-ը, Mail-ը, Notes-ը և Fitness-ը: Օրինակ՝ Calculator հավելվածը կստանա մի շարք նոր հնարավորություններ և առաջին անգամ կհայտնվի iPad-ում (իսկ դրան մարդիկ սպասում են արդեն 14 տարի), քանի որ այն կներառվի նաև iPadOS 18-ում։
Ակնկալվում է, որ iOS 18-ը կլինի iPhone-ի վերջին տարիների ամենամեծ թարմացումներից մեկը. օպերացիոն համակարգում կլինեն ոչ միայն նոր գործառույթներ, այլև փոփոխություններ օգտատիրոջ միջերեսում: Ըստ Գուրմանի՝ iOS 18-ը օգտատերերին հնարավորություն կտա հավելվածների պատկերակները դասավորել պատահական հերթականությամբ, այլ ոչ թե սահմանափակվել ցանցի տարբերակով, ինչպես նախկինում էր:
Գուրմանի խոսքով՝ դիզայնի փոփոխությունները հավելվածները կդարձնեն ավելի «մոդուլային» և ավելի պարզ՝ կարգավորումների և թարմացումների տեսանկյունից։
Ավելի մանրամասն տեղեկություններ այն մասին, թե կոնկրետ ինչ թարմացումներ կարող են ակնկալել օգտատերերը iOS 18-ում, հնարավոր կլինի իմանալ շուտով, երբ Apple-ը հունիսին տեղի ունենալիք WWDC համաժողովի ժամանակ կներկայացնի օպերացիոն համակարգի նոր տարբերակը: Մինչ այդ մայիսի 7-ին սպասվում է միջոցառում, որի ժամանակ ընկերությունը կներկայացնի նոր iPad Pro-ն և iPad Air-ը։
ամիս
շաբաթ
օր