Արհեստական բանականությունն արդեն կարողանում է համտեսել․ որտե՞ղ կկիրառվի այն

28 դեկտեմբերի, 2023  16:22

KAIST համալսարանի և DGIST գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի հարավկորեացի ինժեներների խումբը մշակել է համի արհեստական ​​սենսոր, որը նմանակում է լեզվի ընկալիչների հնարավորությունները՝ օգտագործելով արհեստական բանականության տեխնոլոգիաները: Հետազոտությունը հրապարակվել է ACS Applied Materials & Interfaces (ACSAMI) գիտական ​​ամսագրում:

Թիմն օգտագործել է չորս առանձին սենսորներ՝ չափելու աղի, թթվայնության, դառնության և քաղցրության մակարդակները և ներդրել է մեքենայական ուսուցման հատուկ ալգորիթմ՝ համը վերլուծելու համար:

Գիտնականներն իրենց գյուտը փորձարկել են վեց տարբեր գինիների վրա։ Մասնավորապես, նրանք փորձեր են անցկացրել յուրաքանչյուր սորտի համային հատկանիշները կազմելու համար: «Էլեկտրոնային լեզվով» արհեստական ​​բանականությամբ սոմելյեն դասակարգել է առաջարկվող ըմպելիքները ավելի քան 95% ճշգրտությամբ և խորհուրդներ տվել նման համով գինիներ ընտրելու վերաբերյալ:

Ակնկալվում է, որ համակարգը կկիրառվի մի շարք արդյունաբերություններում, այդ թվում՝ սննդի, ալկոհոլային խմիչքների, կոսմետիկայի և դեղագործության ոլորտում: Դա թույլ կտա ոչ միայն համը գնահատել քանակի տեանկյունից, այլև վերահսկել արտադրանքի որակը։


 
 
 
 
  • Արխիվ