Samsung Galaxy S24 Ultra-ն ցուցադրել են բոլոր կողմերից․ ռենդերային նոր լուսանկարներ են հրապարակվել

21 դեկտեմբերի, 2023  14:23

Galaxy S24 սմարթֆոնի ռենդերային լուսանկարներից հետո համացանցում հայտնվել են Galaxy S24 Ultra-ի բարձրորակ լուսանկարներ, որոնք հրապարակել են China Digital Chat Station և Ice Universe հայտնի ինսայդերները: Թերևս այս պահին սրանք Samsung-ի ապագա ֆլագմանի ամենաորակյալ լուսանկարներն են։

Այս լուսանկարներում սմարթֆոնը ներկայացված է ստանդարտ գույներով, սակայն պետք է լինեն նաև բացառիկ գույներ, որոնք հասանելի կլինեն միայն սարքը պաշտոնական կայքից գնելիս։

Samsung Galaxy S24 Ultra 2 (1).jpg (187 KB)

Galaxy S24 Ultra-ն կլինի շարքի միակ դրոշակակիրը, որում կօգտագործվի բացառապես Qualcomm Snapdragon 8 Gen 3 SoC պրոցեսոր (Galaxy S24-ում և Galaxy S24 Plus-ում այլընտրանքը կլինի Exynos 2400-ը):

Ըստ վերջին տվյալների՝ Galaxy S24 սարքերի շարքը կունենա արբանյակային կապի աջակցություն, սակայն Galaxy S24 Ultra-ն կզրկվի 10x խոշորացմամբ հեռաֆոտո ոսպնյակից։ Galaxy S24 շարքի պաշտոնական պրեմիերան կկայանա 2024-ի հունվարի 18-ին։

Samsung Galaxy S24 Ultra 2 (2).jpg (180 KB)

Նախկինում Digital Chat Station-ն առաջինն էր, ով տեղեկացրել էր Redmi K50-ի և Xiaomi 12-ի բնութագրերի և թողարկման ամսաթվերի մասին: Ice Universe-ն առաջինն էր, ով նախքան պաշտոնական տեղեկության ի հայտ գալը, խոսել էր ջրվեժի էկրանով սմարթֆոնների նոր միտման, iPhone 14-ի նոր դիզայնի և Samsung-ի 200 մեգապիքսել պատկերի սենսորի մասին: Նոր ապրանքների մասին բացառիկ տեղեկություններ նրան տրամադրում են հարավկորեական հսկայի հետազոտությունների և զարգացման բաժնի աղբյուրները։

Samsung Galaxy S24 Ultra4.jpg (39 KB)
Samsung Galaxy S24 Ultra 3.jpg (37 KB)


 
 
 
 
  • Արխիվ