Ո՞ր խնդիրներն են ավելի հաճախ հանգեցնում տվյալների արտահոսքի

20 դեկտեմբերի, 2023  22:26

Տվյալների արտահոսքի հիմնական պատճառը ոչ թե հաքերային հարձակումներն են կամ վիրուսները, այլ ՏՏ համակարգերի աշխատանքի ձախողումները։ Նման տվյալներ, համենայնդեպս, ստացվել են ռուսական ընկերություններում hh.ru առցանց հավաքագրման ծառայության և «Киберпротект» ընկերության կողմից անցկացված հետազոտության շրջանակում։

Հետազոտության շրջանակում հարցված յուրաքանչյուր չորրորդ մասնակիցը (25%) խոստովանել է, որ աշխատանքի ժամանակ ունեցել է տվյալների կորուստ:

Ըստ հետազոտության արդյունքների՝ տվյալների արտահոսքի 45%-ի դեպքում պատճառը եղել են ՏՏ համակարգի խափանումները, դեպքերի 33%-ի դեպքում՝ սարքերի կամ ծրագրային ապահովման խափանումները, իսկ 25%-ի դեպքում՝ աշխատակիցների կողմից կարևոր ֆայլերը պատահական ջնջելը: Հաքերային հարձակումներին, մասնավորապես նրանց կողմից ստեղծված վնասակար ծրագրերին, բաժին են ընկել դեպքերի միայն 18%-ը։

Հետազոտության արդյունքում պարզվել է նաև, որ ընկերությունների մեծ մասը (58%) տեղեկատվական անվտանգության թրեյնինգներ չի անցկացնում, իսկ մնացած դեպքերում դրանք իրականացվում է կամ վեց ամիսը մեկ կամ եռամսյակը մեկ։

Տվյալների արտահոսքից պաշտպանելու լավագույն երեք մեթոդները եղել են երկգործոն նույնականացումը (67%), անձնական սարքերի և օգտահաշիվների հասանելիության սահմանափակումը (63%) և անձնական տվյալների զգույշ օգտագործումը սոցիալական ցանցերում (62%):

Հարցվածների մոտ մեկ երրորդը (34%) արտահոսքի դեպքում կրկնօրինակում է կորպորատիվ տվյալները: Այնուամենայնիվ, նրանց մոտ կեսը (48%) նախընտրում է տեղեկությունները ներբեռնել արտաքին պահեստավորման սարք, ինչպիսին է կոշտ սկավառակը կամ հատուկ սերվերը, մինչդեռ մնացածը նախընտրում են ձեռքով պատճենել:


 
 
 
 
  • Արխիվ