Առաջադեմ տեսախցիկ, Qualcomm Snapdragon 8 Gen 3 պրոցեսոր․ ներկայացվել է Nubia Z60 Ultra սմարթֆոնը

19 դեկտեմբերի, 2023  18:20

Nubia-ն՝ չինական ZTE-ի դուստր ձեռնարկությունը, պաշտոնապես ներկայացրել է Z60 Ultra առաջատար սմարթֆոնը: Նորույթն ստացել է տեսախցիկների առաջադեմ համակարգ, հզոր Qualcomm-ի պրոցեսոր և պաշտպանություն փոշուց և խոնավությունից՝ IP68 ստանդարտի համաձայն։

Մշակողները Z60 Ultra-ն համալրել են հարթ 6,8 դյույմանոց AMOLED էկրանով՝ 1500 քդ/մ² առավելագույն պայծառությամբ և 120 Հց թարմացման արագությամբ: Էկրանը չունի կտրվածքներ կամ անցքեր, իսկ առջևի 12 ՄՊ (2,24 մկմ) տեսախցիկը տեղադրված է անմիջապես վահանակի տակ: Լուսանկարների որակը բարելավելու համար օգտագործվում են արհեստական բանականության վրա հիմնված տեխնոլոգիաներ։

Կորպուսի հետևի մասում տեղադրված է եռակի հիմնական տեսախցիկը, որը բաղկացած է 1/1,49 դյույմանոց Sony IMX800 սենսորից (35 մմ, f/1,6)՝ 50 ՄՊ կետայնությամբ և օպտիկական կայունացման աջակցությամբ։ Դրան լրացնում են 50 ՄՊ լայնանկյուն ոսպնյակը (18 մմ, f/1.8)՝ ավտոմատ ֆոկուսով և եռաստիճան օպտիկական կայունացմամբ, ինչպես նաև 64 ՄՊ OmniVision OV64B (85 մմ, f/3.3) պերիսկոպի մոդուլը։ Տեսախցիկն ունի 8K վիդեո նկարահանման աջակցություն՝ 30 կադր/վրկ արագությամբ կամ 4K՝ մինչև 120 կադր/վրկ արագությամբ:

Nubia Z60 Ultra  2.jpg (154 KB)

Nubia Z60 Ultra-ն ստացել է հզոր Qualcomm Snapdragon 8 Gen 3 ֆլագման պրոցեսոր (մեկ Cortex-X4 միջուկ՝ մինչև 3,3 ԳՀց հաճախականությամբ, երեք Cortex-A720 միջուկ՝ մինչև 3,2 ԳՀց հաճախականությամբ, երկու Cortex-A720 միջուկ՝ մինչև 3,0 ԳՀց հաճախականությամբ և երկու Cortex-A520 միջուկ՝ մինչև 2,2 ԳՀց հաճախականությամբ) LPDDR5X օպերատիվ և UFS 4.0 ներկառուցված հիշողության հետ համատեղ: Սմարթֆոնն օգտագործում է հովացման առաջադեմ համակարգ՝ գոլորշիացման խցիկով։ Սմարթֆոնի ինքնավար աշխատանքն ապահովվում է 6000 մԱ/ժ հզորությամբ մարտկոցը, որն ունի մինչև 80 Վտ արագ լիցքավորման աջակցություն։

Սմարթֆոնն աշխատում է Android 14-ով՝ սեփական MyOS 14 սեփական ծրագրային ապահովմամբ: Գնորդները կկարողանան ընտրել սարքի օպերատիվ և ներկառուցված հիշողության հետևյալ տարբերակները՝ 8 ԳԲ/256 ԳԲ, 12 ԳԲ/256 ԳԲ, 12 ԳԲ/ 512 ԳԲ և 16 ԳԲ/1 ՏԲ: Z60 Ultra-ի մանրածախ գնի մասին կհայտարարվի վաճառքի մեկնարկից առաջ: 


 
 
 
 
  • Արխիվ