Հրապարակվել են Samsung Galaxy S23 Ultra-ի բնութագրերը․ այն կունենա Corning Gorilla Glass Armor ապակի և Snapdragon 8 Gen3 չիպ

18 դեկտեմբերի, 2023  19:16

Ինսայդեր Ահմեդ Քվայդերը հրապարակել է Samsung Galaxy S23 Ultra առաջատար սմարթֆոնի բնութագրերը։ Ըստ ինսայդերի՝ հիմնական տեսախցիկը կունենա 200 ՄՊ կետայնություն, 10x օպտիկական խոշորացմամբ պերիսկոպի մոդուլ՝ 50 ՄՊ կետայնությամբ պատկերի սենսոր։

Բացի դրանից, հիմնական տեսախցիկը կունենա 12 ՄՊ և 10 ՄՊ կետայնությամբ սենսորներ, իսկ առջևի տեսախցիկը կլինի 12 ՄՊ կետայնությամբ։

Ինչ վերաբերում է էկրանին, ապա այն կունենա առավելագույն պայծառություն 2600 քդ/մ2, իսկ դրա պաշտպանությունը կապահովի Corning Gorilla Glass Armor-ի վերջին ապակին։ Սմարթֆոնի պատյանը պատրաստվելու է տիտանի համաձուլվածքից։

Սմարթֆոնը կունենա Snapdragon 8 Gen3 մեկ չիպային համակարգ, գրեթե կրկնապատկված հովացման համակարգ, DDR5X օպերատիվ հիշողություն, 25 վտ լիցքավորում և 5000 մԱ/ժ հզորությամբ մարտկոց։

Ավելի վաղ Ահմեդ Քվայդերը գաղտնազերծել էր Oppo A1 Pro և Galaxy Z Fold4 սմարթֆոնների բնութագրերը, ինչպես նաև հրապարակել էր Samsung Galaxy Z Fold5 հեռախոսի լուսանկարը՝ նախքան դրանց թողարկումը։ 


 
 
 
 
  • Արխիվ