6300 մԱ/ժ մարտկոց, 16 RAM, և IP68, IP69K․ Doogee-ն S41 շարքի գերամուր սմարթֆոններ է ներկայացրել

18 դեկտեմբերի, 2023  17:53

Doogee ընկերությունը ներկայացրել է գերամուր սմարթֆոնների նոր շարք՝ Doogee S41-ը, ներառյալ S41 Max և S41 Plus մոդելները: Նորույթներն առանձնանում են խոնավությունից, փոշուց, հարվածից և ընկնելուց պաշտպանվածության մակարդակի բարձրացմամբ, ինչը թույլ է տալիս դրանք օգտագործել տարբեր, նույնիսկ ամենաանբարենպաստ պայմաններում՝ առանց անհանգստանալու, որ դրանք կարող են շարքից դուրս գալ։

Doogee S41 Max

Doogee S41 Max սմարթֆոնը, որը թողարկվում է գունային երեք տարբերակով (սև, սև և կանաչ, սև և նարնջագույն) ունի նորաձև դիզայն և համեմատաբար թեթև քաշ (ընդամենը 262 գ), ինչը սարքը դարձնում է թե՛ այն ձեռքում պահելու, թե՛ մեկ ձեռքով կառավարելու համար:

Սմարթֆոնն ունի բարձր կատարողականություն ապահովող ութ միջուկանի Unisoc Tiger T606 պրոցեսոր՝ 1,6 ԳՀց հաճախականությամբ երկու Cortex-A75 միջուկով, 1,6 ԳՀց հաճախականությամբ վեց Cortex-A55 միջուկով և Mali-G57 MP1 գրաֆիկական միջուկով։ Սարքն ունի մինչև 16 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներկառուցված հիշողություն, որը microSD հիշողության քարտի միջոցով կարող է ընդլայնվել մինչև 1 ՏԲ։ Դրա շնորհիվ հեռախոսով հնարավոր է գործարկել շատ ռեսուրսներ պահանջող հավելվածներ և խաղալ «ծանր» խաղեր։

Կոմպակտ 5,5 դյույմանոց IPS էկրանը՝ HD+ կետայնությամբ, ապահովում է վառ, դետալներով հարուստ պատկերներ: S41 Max սմարթֆոնը նախագծված էր ցանկացած, նույնիսկ ամենաանբարենպաստ պայմաններում աշխատելու համար, ինչի մասին վկայում է IP68, IP69K և MIL-STD-810H հավաստագրման առկայությունը:

Doogee S41 2.jpg (381 KB)

Հետևի վահանակի վրա տեղադրված է Sony-ի արտադրության 13 ՄՊ տեսախցիկ՝ բազմաթիվ գործառույթներով, որոնք բարելավում են լուսանկարների և տեսանյութերի որակը։ Դրանով կարելի է նկարահանել նույնիսկ ջրի տակ։ Առկա է նաև 8 ՄՊ առջևի տեսախցիկ։

S41 Max-ն ունի հզոր՝ 6300 մԱ/ժ մարտկոց, որն ապահովում է սմարթֆոնի աշխատանքը ողջ օրվա ընթացքում: Սարքն ապակողպելու համար կիրառվում է Face Unlock ֆունկցիան: GPS, GLONASS, Galileo, Beidou և AGPS նավիգացիոն համակարգերի աջակցությունը թույլ կտա արշավի ժամանակ կողմնորոշվել տեղանքում: S41 Max-ն ունի նաև Google Pay վճարային ծառայության աջակցություն և ապահովում է արագ և հարմարավետ անհպում վճարումներ տերմինալի միջոցով՝ առանց բանկային քարտի անհրաժեշտության: Նորույթն առաքվում է նախապես տեղադրված Android 13 ՕՀ-ով: Սարքը կարգավորել հնարավոր է օգտագործելով հատուկ կոճակը:

Բացի դրանից, ինչպես S41 Max-ը, այնպես էլ Doogee S41 Plus սմարթֆոնն ունեն բարելավված պաշտպանություն խոնավությունից, փոշուց և հարվածներից և համապատասխանում են IP68, IP69K և MIL-STD-810H ստանդարտներին: Սա թույլ է տալիս սմարթֆոնը ձեզ հետ վերցնել արշավների, մարզումների ցանկացած եղանակի, ինչպես նաև օգտագործել շինհրապարակում կամ արտադրամասում՝ առանց վախենալու, որ սարքը կարող է դադարեցնել աշխատանքը անբարենպաստ պայմանների կամ ընկնելու պատճառով:

S41 Plus

S41 Plus-ն ունի 5,5 դյույմանոց IPS էկրան՝ HD+ կետայնությամբ, բարձր արտադրողականություն ունեցող պրոցեսոր և ունի մինչև 8 ԳԲ օպերատիվ և մինչև 128 ներկառուցված հիշողություն, որը կարող է ընդլայնվել microSD հիշողության քարտի շնորհիվ:

Doogee S41 Plus.jpg (662 KB)

Լուսա և տեսանկարահանման համար S41 Plus-ն ունի հիմնական 13 ՄՊ Sony տեսախցիկ, ինչպես նաև առջևի 8 ՄՊ սելֆի տեսախցիկ։ Այս սմարթֆոնը ևս ունի 6300 մԱ/ժ մարտկոց։

Սմարթֆոնն աշխատում է Android 13 ՕՀ-ով, այն ապակողպելու համար օգտագործվում է Face Unlock ֆունկցիան: Սարքը կարգավորել հնարավոր է հատուկ ֆիզիկական կոճակի միջոցով:

S41 Plus-ն ունի նաև 3,5 մմ աուդիո խցիկ և Google Pay-ի աջակցություն, որը թույլ է տալիս վճարումներ անել սմարթֆոնով՝ տերմինալի միջոցով:

DOOGEE S41 շարքը ներդաշնակորեն համատեղում է հուսալիությունը, բարձր արդյունավետությունը, ոճային դիզայնը և օգտագործման հեշտությունը: 


 
 
 
 
  • Արխիվ