Ամանորին Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի

13 դեկտեմբերի, 2023  12:14

Նոր տարում սպասվում է մագնիսական փոթորիկ։ Անցնող տարվա վերջին օրը Երկրին կհարվածեն արեգակնային պսակից դեպի մեզ թռչող լիցքավորված մասնիկները: Մագնիսական փոթորիկը կտևի մինչև հունվարի 1-ը և կսկսի նվազել միայն տարվա երկրորդ օրը։

Սակայն մինչև այս տարվա ավարտը ևս երեք մագնիսական փոթորիկներ կլինեն։ Դրանցից մեկը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին և կտևի երկու օր՝ դեկտեմբերի 18-19-ը։ Երկրորդը կլինի մեկօրյա՝ դեկտեմբերի 22-ին։ Իսկ երրորդը կսկսվի դեկտեմբերի 31-ին և կտևի մինչև 2024-ի հունվարի 1-ը։

Բարեբախտաբար, բոլոր երեք փոթորիկները G1 դասի են և շատ ուժեղ չեն լինի: Դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած հզոր G3 դասի փոթորիկի համեմատ՝ այս գեոմագնիսական խանգարումները շատ ավելի թույլ կլինեն։

Ի՞նչ է մագնիսական փոթորիկը և ինչպե՞ս են դրանք ազդում ինքնազգացողության վրա

Մագնիսական փոթորիկներն առաջանում են Արեգակի վրա բռնկումների հետևանքով, որոնք հանգեցնում են պլազմայի արտանետմանը տիեզերք: Պլազմայի այս հոսքը հասնում է Երկրի մակերեսին և փոխազդում մագնիսական դաշտի հետ՝ առաջացնելով մագնիսական փոթորիկներ։

Մագնիսական փոթորիկների ժամանակ եղանակային պայմաններից կախվածություն ունեցող մարդանց մոտ կարող է նկատվել սթրես, անքնություն, անհարկի անհանգստություն, դյուրագրգռություն և վախի զգացում: Փոթորիկների ազդեցությունն ինքնազգացողության վրա նվազեցնելու համար բժիշկները խորհուրդ են տալիս հետևյալ միջոցները.

  • Սահմանափակել ալկոհոլի և աղի ընդունումը
  • Խուսափել սթրեսից և նյարդայնացնող ծանրաբեռնվածությունից
  • Ավելի շատ ջուր խմել
  • Բավականաչափ քնել և խուսափել գերլարումից
  • Հրաժարվել դժվարամարս յուղոտ մթերքներից և նախապատվությունը տալ բանջարեղենին և մրգերին։

Ինչպե՞ս են մագնիսական փոթորիկներն ազդում տեխնիկայի վրա

Մագնիսական փոթորիկները կարող են բացասաբար ազդել սարքավորումների աշխատանքի վրա, հատկապես նրանց, որոնք կախված են տվյալների ճշգրիտ փոխանցումից և էլեկտրամագնիսական կայունությունից: Այսպիսով, փոթորիկները կարող են առաջացնել ռադիոլոկացիոն սարքավորումների և էլեկտրական սարքերի աշխատանքի անսարքություններ: Որոշ դեպքերում տիեզերական արբանյակները կարող են շարքից դուրս գալ, հնարավոր են նաև խնդիրներ կապի ցանցի հետ:


 
 
 
 
  • Արխիվ