Ամանորին Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի

12:14    13 դեկտեմբերի, 2023

Նոր տարում սպասվում է մագնիսական փոթորիկ։ Անցնող տարվա վերջին օրը Երկրին կհարվածեն արեգակնային պսակից դեպի մեզ թռչող լիցքավորված մասնիկները: Մագնիսական փոթորիկը կտևի մինչև հունվարի 1-ը և կսկսի նվազել միայն տարվա երկրորդ օրը։

Սակայն մինչև այս տարվա ավարտը ևս երեք մագնիսական փոթորիկներ կլինեն։ Դրանցից մեկը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին և կտևի երկու օր՝ դեկտեմբերի 18-19-ը։ Երկրորդը կլինի մեկօրյա՝ դեկտեմբերի 22-ին։ Իսկ երրորդը կսկսվի դեկտեմբերի 31-ին և կտևի մինչև 2024-ի հունվարի 1-ը։

Բարեբախտաբար, բոլոր երեք փոթորիկները G1 դասի են և շատ ուժեղ չեն լինի: Դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած հզոր G3 դասի փոթորիկի համեմատ՝ այս գեոմագնիսական խանգարումները շատ ավելի թույլ կլինեն։

Ի՞նչ է մագնիսական փոթորիկը և ինչպե՞ս են դրանք ազդում ինքնազգացողության վրա

Մագնիսական փոթորիկներն առաջանում են Արեգակի վրա բռնկումների հետևանքով, որոնք հանգեցնում են պլազմայի արտանետմանը տիեզերք: Պլազմայի այս հոսքը հասնում է Երկրի մակերեսին և փոխազդում մագնիսական դաշտի հետ՝ առաջացնելով մագնիսական փոթորիկներ։

Մագնիսական փոթորիկների ժամանակ եղանակային պայմաններից կախվածություն ունեցող մարդանց մոտ կարող է նկատվել սթրես, անքնություն, անհարկի անհանգստություն, դյուրագրգռություն և վախի զգացում: Փոթորիկների ազդեցությունն ինքնազգացողության վրա նվազեցնելու համար բժիշկները խորհուրդ են տալիս հետևյալ միջոցները.

Ինչպե՞ս են մագնիսական փոթորիկներն ազդում տեխնիկայի վրա

Մագնիսական փոթորիկները կարող են բացասաբար ազդել սարքավորումների աշխատանքի վրա, հատկապես նրանց, որոնք կախված են տվյալների ճշգրիտ փոխանցումից և էլեկտրամագնիսական կայունությունից: Այսպիսով, փոթորիկները կարող են առաջացնել ռադիոլոկացիոն սարքավորումների և էլեկտրական սարքերի աշխատանքի անսարքություններ: Որոշ դեպքերում տիեզերական արբանյակները կարող են շարքից դուրս գալ, հնարավոր են նաև խնդիրներ կապի ցանցի հետ:



© NEWS.am Medicine