Ի՞նչ են մարդիկ այս տարի ամենաշատը կարդացել Wikipedia-ում․ ChatGPT-ի մասին հոդվածն առաջատարն է

12 դեկտեմբերի, 2023  18:15

«Վիքիմեդիա» հիմնադրամը ներկայացրել է 2023-ին «Վիքիպեդիա» հանրագիտարանում  ամենաշատ դիտված հոդվածները։ «Վիքիպեդիա»-ի անգլերեն տարբերակն այս տարի ունեցել է ավելի քան 84 միլիարդ դիտում, ընդ որում արհեստական բանականությամբ գործող ChatGPT նեյրոցանցի մասին հոդվածը եղել է ամենաշատ դիտվածը՝ ընդհանուր 49,490,406 դիտում։

Հիմնադրամը նշել է, որ 2023-ի առաջին կիսամյակում «ChatGPT» վերնագրով հոդվածը գրեթե ամեն օր ունեցել է 100,000-ից 400,000 դիտում, ընդորում՝ ChatGPT-ի մասին հոդվածները «Վիքիպեդիա»-ի մյուս լեզուներով տարբերակներում ունեցել են ընդհանուր 78 միլիոն դիտում։

Երկրորդ տեղում է «Մահեր 2023-ին» (Deaths in 2023) հոդվածը 42,666,860 դիտումով, որին հաջորդում են Կրիկետի 2023-ի աշխարհի առաջնությունը (2023 Cricket World Cup)՝ 38,171,653 դիտումով, Հնդկաստանի Պրեմիեր լիգան (Indian Premier League)՝ 32,012,810 դիտումով և Քրիստոֆեր Նոլանի «Օփենհայմեր» (Oppenheimer) ֆիլմը 28,348,248 դիտումով:

Ամենաշատ դիտված 25 հոդվածների ցանկը հետևյալ տեսքն ունի՝

ChatGPT – 49,490,406 դիտում
Deaths in 2023 – 42,666,860 դիտում
2023 Cricket World Cup – 38,171,653 դիտում
Indian Premier League – 32,012,810 դիտում
Oppenheimer (ֆիլմ) – 28,348,248 դիտում
Cricket World Cup – 25,961,417 դիտում
J. Robert Oppenheimer – 25,672,469 դիտում
Jawan (ֆիլմ) – 21,791,126 դիտում
2023 Indian Premier League – 20,694,974 դիտում
Pathaan (ֆիլմ) – 19,932,509 դիտում
The Last of Us (հեռուստասերիալ) – 19,791,789 դիտում
Taylor Swift – 19,418,385 դիտում
Barbie (ֆիլմ) – 18,051,077 դիտում
Cristiano Ronaldo – 17,492,537 դիտում
Lionel Messi – 16,623,630 դիտում
Premier League – 16,604,669 դիտում
Matthew Perry – 16,454,666 դիտում
United States – 16,240,461 դիտում
Elon Musk – 14,370,395 դիտում
Avatar: The Way of Water – 14,303,116 դիտում
India – 13,850,178 դիտում
Lisa Marie Presley – 13,764,007 դիտում
Guardians of the Galaxy Vol. 3 – 13,392,917 դիտում
Russian invasion of Ukraine – 12,798,866 դիտում
Andrew Tate – 12,728,616 դիտում


 
 
 
 
  • Արխիվ