Ռեկորդային 6000 մԱ/Ժ մարտկոց, IP68, Snapdragon 8 Gen 3․ ներկայացվել են Nubia Z60 Ultra-ի բնութագրերը

9 դեկտեմբերի, 2023  12:15

Nubia ապրանքանիշը հայտարարել է իր առաջատար Nubia Z60 Ultra-ի պաշտոնական շնորհանդեսի ամսաթիվը․ այն տեղի կունենա դեկտեմբերի 19-ին: JD.com-ում արդեն բացվել է սարքի նախնական պատվերի էջը։ Հայտնի ինսայդեր Digital Chat Station-ն իր հերթին գաղտնազերծել է Nubia-ի ապագա ֆլագմանի հիմնական պարամետրերը, որոնք բավական տպավորիչ են:

Սմարթֆոնը կաշխատի Snapdragon 8 Gen 3 պրոցեսորով և կունենա էկրան՝ հինգերորդ սերնդի ենթաէկրանային տեսախցիկով: Nubia-ն թիզերի միջոցով արդեն հաստատել է, որ էկրանին տեսախցիկի համար նախատեսված բացվածք չի լինի։

Nubia Z60 Ultra .JPG (66 KB)

Սարքը կստանա փոշու և ջրի պաշտպանություն՝ ըստ IP68 ստանդարտի։ Նոր սմարթֆոնը կունենա 6000 մԱ/ժ հզորությամբ մարտկոց, ինչը ռեկորդ կլինի ոչ խաղային ֆլագմանների համար (OnePlus 12-ը և Realme GT5 Pro-ն ունեն յուրաքանչյուրը 5400 մԱ/ժ, իսկ Snapdragon 8 Gen 3-ի մյուս ֆլագմանները՝ ավելի քիչ հզորություն):

Nubia Z60 Ultra-ի հիմնական տեսախցիկը բաղկացած կլինի երեք՝ 50 ՄՊ, 50 ՄՊ և 64 ՄՊ կետայնությամբ սենսորներից, որոնցից յուրաքանչյուրում կներդրվի օպտիկական կայունացման համակարգ։


 
 
 
 
  • Արխիվ