2000 դոլար․ Caviar-ը iPhone 15 Pro Max-ի տեսքով ուտելի ոսկով պատված շոկոլադե սալիկ է թողարկել (լուսանկար)

8 դեկտեմբերի, 2023  18:19

Հայտնի սմարթֆոնների շքեղ տարբերակների արտադրության մեջ մասնագիտացած Caviar ընկերությունը ներկայացրել է իր նոր արտադրանքը՝ շոկոլադե սալիկ iPhone 15 Pro Max-ի տեսքով՝ պատված ուտելի ոսկով։ Այս շոկոլադե սալիկն արժե 1960 դոլար:

Caviar-ի պաշտոնական կայքում ասվում է, որ անսովոր շոկոլադե սալիկը յուրահատուկ դիզայն է ստացել՝ պատրաստված ընտիր շոկոլադից և 23 կարատ ուտելի ոսկուց։ Այս ուտելի «հեռախոսի» յուրաքանչյուր մանրուք արվեստի գործ է:

iphone-chocolate-2.jpg (129 KB)

Արտադրանքի ստեղծման համար օգտագործվել են ընտիր կակաոյի հատիկներ, որոնք մոտ 30 վայրկյան ապահովում են կպչուն հետհամ: Որպես ուտելի ոսկի օգտագործվում է հիպոալերգենային և E175 ոչ թունավոր սննդային հավելումը:

iphone-chocolate-1.jpg (117 KB)

«Նշի թխվածքաբլիթի ներդաշնակ համ սերուցքային նուրբ երանգներով։ Հատընտիր կակաոյի հատիկները կազմում են արտադրանքի բաղադրության մինչև 68%-ը: Ամբողջական տարալուծվելուց հետո կպչուն կծու հետհամը տևում է 30 վայրկյան: Օրգանական արտադրանք բնական բաղադրությամբ»,- ասվում է կայքում։

iphone-chocolate-3.jpg (152 KB)

Շոկոլադն արդեն կարելի է պատվիրել Caviar-ի պաշտոնական կայքում, սակայն առաքման ժամկետը նշված չէ:

iphone-chocolate-4.jpg (141 KB)


 
 
 
 
  • Արխիվ