iPhone SE 4-ը կստանա ավելացված հզորությամբ մարտկոց, ինչպիսին iPhone 14-ի մարտկոցն է

8 դեկտեմբերի, 2023  10:16

iPhone SE 4-ը, որի թողարկումը սպասվում է 2025-ին, կունենա մարտկոց, որը նման է iPhone 14-ի մարտկոցին:

MacRumors-ի տեղեկություններով՝ այս սարքի նախատիպերը, որոնց մասին տեղեկությունը կարողացել է ստանալ պարբերականի աղբյուրը, ունեն iPhone 14-ի բազային մոդելներում կիրառվող A2863 մարտկոց, որի հզորությունը 3279 մԱ/ժ է։

Հաշվի առնելով, որ նոր iPhone SE-ն ենթադրաբար կկառուցվի iPhone 14-ի բազայի վրա, մարտկոցի ընտրությունը տրամաբանական է թվում։ Ի հավելումն մարտկոցի հզորության ավելացման, ակնկալվում է, որ iPhone SE-ի նոր մոդելը կունենա ավելի ժամանակակից հարթակ, Action կոճակ և USB-C պորտ: Ստացվում է, որ սմարթֆոնը շատ առումներով նույնիսկ ավելի լավը կլինի, քան iPhone 14-ը, ընդորում՝ այն կարժենա ավելի քիչ։

Ըստ լուրերի և արտահոսքի՝ բյուջետային iPhone SE 4-ը նաև կստանա նույն տեսախցիկը, ինչ iPhone 15-ը: Այն թույլ կտա ավելի մանրամասն լուսանկարներ անել 24 մեգապիքսել կետայնությամբ և օգտագործել 2x թվային խոշորացում՝ առանց պատկերի որակի վատթարացման:

Ակնկալվում է, որ iPhone SE 4-ը կունենա նաև Face ID-ի համար նախատեսված կտրվածքով էկրան և հզոր Apple A16 չիպ, որը կապահովի աշխատանքի բարձր արդյունավետություն և էներգաարդյունավետություն: Նման բնութագրերը վերաբերում են iPhone 15-ի հիմնական մոդելներին:

Սարքի էկրանը, ըստ արտահոսած տեղեկությունների, կլինի 6,1 դյույմանոց OLED։


 
 
 
 
  • Արխիվ