Բյուջետային iPhone SE 4-ը կունենա նույն տեսախցիկը, ինչ iPhone 15-ը, նաև ֆլագմաններին բնորոշ բնութագրեր

7 նոյեմբերի, 2023  16:10

Apple-ը նախատեսում է նոր բյուջետային iPhone SE 4-ը համալրել 48 ՄՊ տեսախցիկով, որն օգտավործվում է iPhone 15 մոդելում, հայտնում է Phone Arena տեղեկատվական կայքը։

Նոր տեսախցիկը հնարավորություն կտա ավելի շատ մանրամասներով լուսանկարներ անել 24 ՄՊ լուծաչափով և կիրառել 2x թվային խոշորացում` առանց պատկերի որակը վատացնելու։ Կարծես թե Apple-ի այս շարքի բոլոր սարքերը կանցնեն ավելի բարձր լուծաչափով տեսախցիկների, իսկ 12 ՄՊ սենսորներից կհրաժարվեն։

iPhone SE 4-ը կունենա նաև Face ID դեմքի ճանաչման կտրվածքով էկրան և հզոր Apple A16 չիպ, որը կապահովի բարձր արդյունավետություն և էներգաարդյունավետություն: Նմանատիպ բնութագրեր կիրառվում են iPhone 15-ի բազային մոդելներում:

Հայտնի է նաև, որ չորրորդ սերնդի բյուջետային սմարթֆոնը կստանա մի շարք նոր գործառույթներ, այդ թվում՝ գործողության կոճակ, որն ունի նաև iPhone 15 Pro-ն։ Ավելին, iPhone SE 4-ը պետք է դառնա ընկերության առաջին բյուջետային սմարթֆոնը, որը պատրաստվել է ժամանակակից սարքերի դիզայնը հաշվի առնելով։ Եթե ​​նախորդ SE մոդելները հիմնված են iPhone 8-ի կորպուսի վրա, ապա բյուջետային նոր մոդելի համար հիմք է դառնալու iPhone 14-ի կորպուսը։

iPhone SE 4-ը կստանա նաև USB-C միակցիչ և Face ID սկաներ։ Սմարթֆոնը կունենա հետևի մեկ տեսախցիկ և OLED էկրան։ Բացի դրանից, iPhone SE 4-ը կլինի Apple-ի առաջին սարքերից մեկը, որը կունենա ընկերության արտադրության 5G մոդեմ։

Սպասվում է, որ Apple-ը iPhone SE 4-ը կներկայացնի 2024-ի առաջին կեսին, իսկ սարքի բազային մոդելը կարժենա մոտ $500։ Սա նոր iPhone-ը կդարձնի Apple-ի ամենամատչելի սմարթֆոններից մեկը և գրավիչ տարբերակ սպառողների լայն շրջանակի համար:


 
 
 
 
  • Արխիվ