6 օգտակար խորհուրդ, թե ինչպես կարելի է կանխել սմարթֆոնի մարտկոցի դեգրադացիան

28 նոյեմբերի, 2023  22:08

Ոչ մի մարտկոց չի կարող հավերժ աշխատել, սակայն եթե այն ճիշտ օգտագործվի, ապա հնարավոր է երկար ժամանակ պահպանել դրա ֆունկցիոնալությունը և կանխել դեգրադացիան:

ՏՏ մասնագետ Ալեքսանդր Ռուսնակը կիսվել է խորհուրդներով, թե ինչպես ճիշտ լիցքավորել սմարթֆոնը մարտկոցի կյանքը երկարացնելու համար։ Ահա փորձագետի հիմնական խորհուրդները։

  1. Խուսափե՛ք լրիվ լիցքաթափումից։ Ռուսնակը նախազգուշացնում է մարտկոցի լրիվ լիցքաթափման վտանգի մասին: Խորհուրդ է տրվում մարտկոցը լիցքավորել, երբ լիցքը հասնում է 10-20%-ի:
  2. Մի՛ լիցքավորեք մինչև 100%։ Մասնագետը խորհուրդ է տալիս սմարթֆոնը չլիցքավորել 100%-ով, այլ կանգ առնել 80-90%-ի վրա։
  3. Օգտագործե՛ք օրիգինալ լիցքավորիչներ։ Ոչ օրիգինալ լիցքավորիչներ օգտագործելը կարող է կրճատել մարտկոցի կյանքը և նույնիսկ կարճ միացում առաջացնել: Ըստ Ռուսնակի՝ կարևոր է օգտագործել հավաստագրված և մանրակրկիտ փորձարկված լիցքավորիչներ:
  4. Առասպելներ էներգիայի սպառման մասին։ Փորձագետը հերքում է սմարթֆոնի «կյանքի» վրա Bluetooth-ը, Wi-Fi-ը և GPS-ը անջատած պահելու դրական ազդեցության մասին առասպելները՝ պնդելով, որ այդ դրանք էական ազդեցություն չեն ունենում մարտկոցի վրա, եթե չեն օգտագործվում ակտիվորեն կամ հետին պլանում:
  5. Արագ լիցքավորիչներ։ Ռուսնակն ասում է, որ սմարթֆոնների ժամանակակից կարգավորիչներն արդյունավետորեն վերահսկում են լիցքավորման արագությունը՝ թույլ տալով արագ լիցքավորիչներն օգտագործել առանց մարտկոցը վնասելու:
  6. Էներգիայի սպառման օպտիմիզացում։ Եթե սմարթֆոնի լիցքի արագ սպառման հետ կապված խնդիրներ ունեք, փորձագետը խորհուրդ է տալիս ստուգել ֆոնային հավելվածները, նվազեցնել էկրանի պայծառությունը և օգտագործել էներգախնայողության հատուկ ռեժիմներ:

Այս խորհուրդներին հետևելը կօգնի ձեր սմարթֆոնի մարտկոցը լավ վիճակում պահել և երկարացնել դրա կյանքը:


 
 
 
 
  • Արխիվ