3456 սարք․ ռումինացին Գինեսի ռեկորդ է սահմանել բջջային հեռախոսների իր անձնական հավաքածուի քանակով

27 նոյեմբերի, 2023  12:08

Ռումինիայում քաղաքացիներից մեկը հավաքել է 3456 բջջային հեռախոսների հավաքածու՝ դառնալով Գինեսի գրքի նոր ռեկորդակիր։ Նախորդ ռեկորդակրի հավաքածուում կար 2779 հեռախոս։

Անդրեյ Բիլբի Արգենտիսն ասել է, որ իրականում շատ (մի քանի հազար) ավելի շատ հեռախոսներ ունի, սակայն դրանցից մի քանիսը կրկնօրինակներ են, ինչը հաշվի չի առնվում ռեկորդը գրանցելիս։ Հետաքրքիր է նաև, որ նա սկսել է իր հավաքածուն հավաքել ընդամենը մի քանի տարի առաջ՝ 2018-ին։

Գինեսի գրքում ռեկորդի մասին գրառմանը կից լուսանկարում երևում է սենյակը, որտեղ գտնվում է հավաքածուն. հեռախոսները հիմնականում դասավորված են իրար դեմ դիմաց գտնվող երկու դարակներում, կողքի պատին ևս տեղադրված են հեռախոսներ։ Լուսանկարը մեծացնելու դեպքում կարելի է նկատել, որ հավաքածուն ներառում է տարբեր ընկերությունների արտադրած տարբեր մոդելների հեռախոսներ, այդ թվում Pixel-ի և iPhone-ի հին մոդելներ։

Romania record.jpg (142 KB)

Նախկինում բջջային հեռախոսների ամենամեծ անձնական հավաքածուի ռեկորդը պատկանում էր Թուրքիայից Էքրեմ Կարագուդեկոլին։ Նա հավաքել էր 150 տարբեր մոդելների 2779 հեռախոս։ Էքրեմը մասնագիտությամբ բջջային հեռախոսների վերանորոգման տեխնիկ է, իր հավաքածուն սկսել է հավաքել 2010-ից և մտադիր է այն վերածել թանգարանի։


 
 
 
 
  • Արխիվ