Ամենավտանգավոր գաղտնաբառերը, որ մարդիկ շարունակում են օգտագործել 2023-ին

24 նոյեմբերի, 2023  20:40

NordPass ընկերությունը հրապարակել է 20 ամենատարածված գաղտնաբառերի ցանկը, որոնք օգտատերերը շարունակում են օգտագործել 2023-ին։ Այս բոլոր գաղտնաբառերը չափազանց հեշտ է կոտրել և դրանք որևէ կերպ չեն ապահովում ձեր օգտահաշիվների անվտանգությունը։

Ցուցակը կազմել են NordPass-ի ծրագրավորողները տեղեկատվական անվտանգության հետազոտողների հետ միասին։

Ահա 20 ամենավտանգավոր գաղտնաբառերը.

  1. 123456: Օգտագործվել է 4,524,867 անգամ, կոտրելու համար պահանջված ժամանակը` 1 վայրկյան,
  2. admin: Օգտագործվել է 4,008,850 անգամ, կոտրելու համար պահանջված ժամանակը՝ վայրկյան,
  3. 12345678: Օգտագործվել է 1,371,152 անգամ, կոտրելու համար պահանջված ժամանակը՝ 1 վայրկյան,
  4. 123456789: Օգտագործվել է 1,213,047 անգամ,  կոտրելու համար պահանջված ժամանակը՝ 1 վայրկյան,
  5. 1234: Օգտագործվել է 969,811 անգամ, կոտրելու համար պահանջված ժամանակը՝ 1 վայրկյան,
  6. 12345: Օգտագործվել է 728,414 անգամ,  կոտրելու համար պահանջված ժամանակը՝ 1 վայրկյան,
  7. password: Օգտագործվել է 710,321 անգամ, կոտրելու համար պահանջված ժամանակը՝ 1 վայրկյան,
  8. 123: Օգտագործվել է 528,086 անգամ, կոտրելու համար պահանջված ժամանակը՝ 1 վայրկյան,
  9. Aa123456: Օգտագործվել է 319,725 անգամ, կոտրելու համար պահանջված ժամանակը՝ 1 վայրկյան,
  10. 1234567890: Օգտագործվել է 302,709 անգամ, կոտրելու համար պահանջված ժամանակը՝ 1 վայրկյան,
  11. 1234567: Օգտագործվել է 234,187 անգամ, կոտրելու համար պահանջված ժամանակը՝ 1 վայրկյան,
  12. 123123: Օգտագործվել է 224,261 անգամ, կոտրելու համար պահանջված ժամանակը՝ 1 վայրկյան,
  13. 111111: Օգտագործվել է 191,392 անգամ, կոտրելու համար պահանջված ժամանակը՝ 1 վայրկյան,
  14. Password: Օգտագործվել է 177,725 անգամ, կոտրելու համար պահանջված ժամանակը՝ 1 վայրկյան,
  15. 12345678910: Օգտագործվել է 172,502 անգամ, կոտրելու համար պահանջված ժամանակը՝ 1 վայրկյան,
  16. 000000: Օգտագործվել է 168,653 անգամ, կոտրելու համար պահանջված ժամանակը՝ 1 վայրկյան,
  17. ****: Օգտագործվել է 152,497 անգամ, կոտրելու համար պահանջված ժամանակը՝ 1 վայրկյան,
  18. user: Օգտագործվել է 146,233 անգամ, կոտրելու համար պահանջված ժամանակը՝ 1 վայրկյան,
  19. admin123: Օգտագործվել է 159,497 անգամ, կոտրելու համար պահանջված ժամանակը՝ 11 վայրկյան,
  20. UNKNOWN: Օգտագործվել է 240,377 անգամ, կոտրելու համար պահանջված ժամանակը՝ 17 վայրկյան։

Ինչպես կարելի է տեսնել այս ցուցակում, գրեթե բոլոր գաղտնաբառերը, բացառությամբ երկուսի, հնարավոր է կոտրել ընդամենը մեկ վայրկյանում: Միայն «admin123» և «UNKNOWN» գաղտնաբառերը կոտրելու համար ավելի երկար ժամանակ է պահանջվում՝ համապատասխանաբար 11 վայրկյան և 17 րոպե: Սակայն սա ոչ մի կերպ բավարար չէ այս գաղտնաբառերը հուսալի համարելու համար:


 
 
 
 
  • Արխիվ