Աշխարհում ամենահզոր Android սմարթֆոնը․ ի՞նչ հնարավորություններ ունի այն

20 նոյեմբերի, 2023  20:18

Սմարթֆոնների և այլ սարքերի աշխատանքի վերլուծությամբ զբաղվող AnTuTu կայքը հրապարակել է առաջիկայում թողարկվելիք խաղային Red Magic 9 Pro սմարթֆոնի թեստավորման արդյունքները, որոնք արդյունավետության ռեկորդ են սահմանել։

Այսպիսով, Red Magic 9 Pro սմարթֆոնը Snapdragon 8 Gen 3 չիպով, 24 ԳԲ օպերատիվ և 1 ՏԲ ներկառուցված հիշողությունով կարողացել է հավաքել 2,29 միլիոն միավոր՝ գերազանցելով AnTuTu-ի ռեկորդը։

AnTuTu-ի Red Magic 9 Pro սմարթֆոնի նոր պրոցեսորը գնահատել է 516,000 միավոր, գրաֆիկական պրոցեսորը՝ 904,000, իսկ հիշողության և ինտերֆեյսի աշխատանքը՝ համապատասխանաբար 457,000 և 412,000 միավոր:

Ըստ երևույթին, արտադրողը կարողացել է նման բարձր արդյունքների հասնել առաջատար չիպի, հիշողության բարձր հզորության և հովացման բարելավված համակարգի շնորհիվ:

Հայտնի է, որ Red Magic 9 Pro խաղային սմարթֆոնը նաև էկրանի տակ կունենա առջևի տեսախցիկ, ակտիվ հովացման համակարգ, ծայրերում սենսորային ձգաններ և հետևի հարթ վահանակ, որից տեսախցիկը դուրս չի գա՝ այն կառուցված է կորպուսի հետ նույն մակարդակում։

Նոր սմարթֆոնի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա Չինաստանում նոյեմբերի 23-ին։ Առայժմ չի հաղորդվում, թե արդյոք Red Magic 9 շարքի սմարթֆոնները կհայտնվեն Չինաստանից դուրս։


 
 
 
 
  • Արխիվ