Apple-ը սխալմամբ գնորդին $96,000 արժողությամբ 60 հատ iPhone 15 Pro Max է ուղարկել

15 նոյեմբերի, 2023  10:15

Apple-ը սխալմամբ գնորդին ուղարկել է 60 հատ iPhone 15 Pro Max՝ 96,000 դոլար ընդհանուր արժողությամբ։ Հեռախոսներն առաքվել են @legends_gio անունով TikTok-ի օգտատիրոջը, որը պատվիրած է եղել ընդամենը չորս սմարթֆոն՝ 3600 դոլար արժողությամբ։ Դրանցից երեքը՝ 256 ԳԲ ներկառուցված հիշողությամբ, նա պատվիրած է եղել գործընկերների համար, իսկ մեկը՝ 1 ՏԲ ներկառուցված հիշողությամբ՝ իր համար։

Փաթեթը ստանալուց հետո նա դրա մեջ հայտնաբերել է 60 սարք՝ բոլորը 1 ՏԲ ներկառուցված հիշողությամբ։ Ամերիկյան օրենսդրության համաձայն՝ հաճախորդն իրավունք ունի պահել վաճառողի սխալի պատճառով ստացված ապրանքները։ Այնուամենայնիվ, Apple-ը դիմել է @legends_gio-ին՝ խնդրելով վերադարձնել «լրացուցիչ» սմարթֆոնները, իսկ պատվիրված չորսը պահել իրեն, ընդորում՝ անվճար։

Այս իրավիճակի արդյունքում @legends_gio-ն երեք հատ 256 ԳԲ և մեկ հատ 1 ՏԲ ներկառուցված հիշողությամբ իր պատվիրած սմարթֆոնների փոխարեն նա ստացել է չորս հատ 1 ՏԲ ներկառուցված հիշողությամբ iPhone 15 Pro Max։ Մնացած 56 սմարթֆոնը նա տարել է մոտակա Apple Store և նկարահանել է, թե ինչպես դրանք հանձնում խանութին։

@legends_gio For the sake of privacy I cut out the footage of the man who I handed them off to #apple #iphone15 ♬ original sound - Legends_gio

Ի դեպ, եթե գնորդը չվերադարձներ մնացած սմարթֆոնները, ապա Apple-ը կարող էր հեռակա կարգով արգելափակել դրանք։ Սակայն, ըստ երևույթին, ընկերությունը նախընտրել է խնդիրը լուծել անմիջապես հաճախորդի հետ:

Սա վերջին շրջանում Apple-ի հեռախոսների առաքման հետ կապված առաջին խնդիրը չէ։ NEWS.am Tech-ը ավելի վաղ պատմել էր Միացյալ Թագավորությունից մի քաղաքացու մասին, որն Apple-ի պաշտոնական կայքում պատվիրել էր iPhone 15 Pro Max և ստացել կեղծ Android հեռախոս։


 
 
 
 
  • Արխիվ