WhatsApp-ը չատերը պաշտպանելու նոր օգտակար գործառույթ է փորձարկում

13 նոյեմբերի, 2023  14:15

WhatsApp-ը չատերը գաղտնաբառով պաշտպանելու նոր գործառույթ է փորձարկում։ Ինչպես հայտնում է WABetaInfo կայքը, այս նորամուծությունը դեռ հասանելի է միայն Android-ի համար WhatsApp-ի 2.23.24.20 համարով բետա տարբերակի օգտատերերին։

Երբ նոր գործառույթը հասանելի դառնա բոլորին, օգտատերերը կկարողանան գաղտնաբառի միջոցով պաշտպանել իրենց չատերը: Այս գաղտնաբառը կարող է (և իդեալական սցենարում այն պետք է) տարբերվի գաղտնաբառից, որն օգտատերն օգտագործում է սարքն ապակողպելու համար: Թաքցված չատերին հասանելիություն ստանալու համար հնարավոր է նաև կիրառել դեմքի կամ մատնահետքի սկանավորման միջոցով չատն ապակողպելու գործառույթը։

Ինչպես նշում է WABetaInfo-ն, նոր գործառույթն ապահովում է օգտատերերի տվյալների պաշտպանության լրացուցիչ մակարդակ։ Օրինակ, եթե չարագործն իմացել է սարքի գաղտնաբառը, ապա նա չի կարող մուտք գործել նամակագրություն, եթե այն պաշտպանված է այլ գաղտնաբառով։

Մեկ սարքի վրա թաքցված զրույցները հասանելի կլինեն նաև դրա հետ փոխկապակցված այլ սարքերում:

Այս պահին նոր գործառույթը հասանելի է միայն WhatsApp-ի բետա տարբերակում, իսկ թե երբ այն հասանելի կլինի մեսենջերի կայուն տարբերակներում, դեռ չի հաղորդվում։


 
 
 
 
  • Արխիվ