iPhone 16-ի ձայնային օգնականն ավելի խելացի կլինի և կհասնի ChatGPT-ի մակարդակին

10 նոյեմբերի, 2023  18:14

iPhone 16 սմարթֆոնները, որոնց թողարկումը նախատեսվում է հաջորդ տարի, կստանան Siri ձայնային օգնականի բարելավված տարբերակը, որն կաշխատի արհեստական ​բանականությամբ և ավելի խելացի է կլինի՝ հասնելով ChatGPT չատբոտի մակարդակին։

Ըստ ինսայդեր Revegnus-ի՝ ընկերությունը նախատեսում է Siri-ի՝ արհեստական բանականությամբ աշխատող առաջադեմ գործառույթները կիրառել բացառապես միայն iPhone 16-ի և Apple-ի հաջորդիվ թողարկվելիք սարքերի համար: Արդեն թողարկված սարքերը, ըստ ամենայնի, խելացի օգնական չեն ստանա։

Ըստ ինսայդերի՝ օգնականը կստանա ավելի բարձր մակարդակի ինտելեկտուալ հնարավորություններ, որոնք համեմատելի են ChatGPT նեյրոցանցի չատբոտի հետ։ Այս փոփոխությունները Siri-ին հնարավորություն կտան ավելի լավ հասկանալ օգտատերերի հարցումները, ապահովել ավելի բնական երկխոսություններ և առաջարկել ավելի համապատասխան պատասխաններ:

Բարելավված Siri-ի պաշտոնական շնորհանդեսը նախատեսվում է WWDC 2024 կոնֆերանսի ժամանակ, որը տեղի կունենա հաջորդ տարվա ամռան սկզբին։

Ավելի վաղ Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանը տեղեկացրել էր, որը Apple-ը նախատեսում է  iOS 18-ում և iPadOS 18-ում արհեստական բանականությամբ գործող տեխնոլոգիաներ ինտեգրել: Նա նաև հայտնել էր, որ Siri-ի նոր տարբերակը կենտրոնացած է լինելու օգտատերերի հարցումներն ավելի լավ հասկանալու, ավելի բնական երկխոսություն աջակցելու և ավելի համապատասխան պատասխաններ ապահովելու վրա՝ ձայնային օգնականն ավելի օգտակար և հարմար դարձնելով օգտատերերի համար:

Այնուամենայնիվ, այսպիսի հնարավորություններն իրագործելու համար ընկերությունը պետք է լուծի տվյալների մշակման տեղի հետ կապված տեխնիկական խնդիրները, այսինքն՝ դրանք մշակվելու են սարքո՞ւմ, ամպո՞ւմ, թե՞ երկուսում միասին: Բացի դրանից, այս նպատակներին հասնելու համար կպահանջվեն ապարատային նոր լուծումներ, որոնք կօգտագործվեն միայն նոր iPhone-ի և iPad-ի վրա։


 
 
 
 
  • Արխիվ