Սա կուրախացնի փոքր սմարթֆոնների սիրահարներին․ ցուցադրվել է Galaxy S23 Ultra-ի նման «մինիֆոն»

7 նոյեմբերի, 2023  19:51

Ice Universe անունով հայտնի ինսայդերը Twitter-ի իր միկրոբլոգում տեսանյութ է տարածել, որում ցուցադրվում է շատ փոքր սմարթֆոն՝ բավական նման Galaxy S23 Ultra-ին: «Մինիֆոնը» հիացրել է սոցցանցի օգտատերերին։

Սարքը, դատելով տեսանյութից, բավական արագ է աշխատում և ունի աշխատող տեսախցիկ։ Չնայած պաշտոնական բնութագրերը դեռ չեն ներկայացվել, ակնհայտ է, որ Galaxy S23 Ultra-ի նմանվող «մինիֆոնը» զգալիորեն զիջում է դրան։

Որոշ օգտատերեր, քննարկելով նոր արտադրանքը, նշել են, որ այս «մինիֆոնի» անիմացիան ավելի լավն է, քան One UI-ինը: Մյուսները գրել են, որ դա «արտաքինով շուկայի ամենագեղեցիկ հեռախոսն է» և նման է «վերածնված iPod Nano-ին»: Ոմանք էլ հետաքրքրվել են, թե որտեղից կարելի է նման հեռախոս գնել։


 
 
 
 
  • Արխիվ