Oppo-ն ներկայացրել է 512 ԳԲ ներկառուցված հիշողությամբ աշխարհի ամենաէժան սմարթֆոնը․ ի՞նչ արժե այն

3 նոյեմբերի, 2023  18:15

Oppo ընկերությունը ներկայացրել է բյուջետային A2 5G սմարթֆոնը, որի 12 ԳԲ օպերատիվ և 512 ԳԲ ներկառուցված հիշողությամբ մոդելը, որն արժե 246 դոլար և շուկայում ամենաէժան սմարթֆոնն է՝ 512 ԳԲ հիշողությամբ։

A2 5G սմարթֆոնի 12 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներկառուցված հիշողությամբ տարբերակն արժե 232 դոլար։

Ընդորում, չի կարելի ասել, որ ամբողջ գումարը ընկերությունը ծախսել է հիշողության վրա։ Օրինակ՝ սմարթֆոնն ունի SoC Dimensity 6020 պրոցեսոր, որը վատ չէ գնային այս սեգմենտի համար։

Նոր սմարթֆոնը նաև կստանա նաև 90 Հց հաճախականությամբ IPS էկրան՝ 6,72 դյույմ անկյունագծով Full HD+ լուծաչափով և 680 քդ/մ2 առավելագույն պայծառությամբ։

A2 5G սմարթֆոնն ունի նաև 50 ՄՊ տեսախցիկ՝ Samsung S5KJN1 սենսորով, 5000 մԱ/ժ հզորությամբ մարտկոց՝ 33 վտ լիցքավորմամբ, ստերեո բարձրախոսներ, ականջակալի խցիկ և ջրային պաշտպանություն՝ IP54 ստանդարտի համաձայն։


 
 
 
 
  • Արխիվ