10,800 մԱ/ժ մարտկոց, 200 ՄՊ տեսախցիկ, 120 Հց հաճախականություն․ ներկայացվել է Doogee V30 Pro պաշտպանված սմարթֆոնը

2 նոյեմբերի, 2023  19:32

Doogee ապրանքանիշը պաշտոնապես ներկայացրել է Doogee V30 Pro սմարթֆոնը, որը պատկանում է անվտանգ սարքերի նոր սերնդին, որոնք իրենց բնութագրերով արդեն մոտ են հայտնի արտադրողների միջին դասի սմարթֆոններին։

Doogee V30 Pro-ն ունի 10,800 մԱ/ժ հզորությամբ մարտկոց և աջակցում է 33 Վտ լիցքավորում  USB-C-ի միջոցով: Սմարթֆոնն աշխատում է Mediatek 7050 SoC պրոցեսորով և ունի 5G մոդեմ: Հեռախոսի օպերատիվ հիշողությունը 12 ԳԲ է, իսկ ներկառուցված հիշողության ծավալը բավական տպավորիչ է՝ 512 ԳԲ (հնարավոր է տեղադրել 2 ՏԲ microSD քարտ): Հեռախոսն ունի նաև ջրից, փոշուց, քերծվածքներից պաշտպանություն IP69K ստանդարտի համաձայն։

Doogee V30 Pro 1.jpg (88 KB)

Doogee V30 Pro-ն ունի 6,58 դյույմ անկյունագծով IPS էկրան՝ Full HD+ լուծաչափով, կադրերի թարմացման հաճախականությունը 120 Հց է։ Առջևի տեսախցիկի լուծաչափը 32 ՄՊ է: Տեսախցիկը բաղկացած է երեք մոդուլից։ Հիմնականն ունի 200 ՄՊ սենսոր, իսկ գերլայնանկյուն ոսպնյակով մոդուլը 16 ՄՊ սենսոր է: Կա նաև գիշերային տեսողության տեսախցիկ։ Սմարթֆոնն աշխատում է Android 13 օպերացիոն համակարգով։

Այժմ, նախնական պատվերի փուլում, Doogee V30 Pro-ն կարելի է Aliexpress-ում գնել 430 դոլարով, սակայն ավելի լավ է սպասել մինչև նոյեմբերի 11-ը, երբ գինն իջնի մինչև 300 դոլար։


 
 
 
 
  • Արխիվ