Ռեկորդային պայծառ էկրան, ամուր ապակի, AI խմբագրիչ և NFC չիպ․ ներկայացվել է Xiaomi 14 Pro սմարթֆոնը

27 հոկտեմբերի, 2023  10:21

Xiaomi-ն ներկայացրել է Xiaomi 14 Pro ֆլագմանային սմարթֆոնը, որը բավական տպավորիչ հնարավորություններ ունի։ Սմարթֆոնն ստացել է ռեկորդային պայծառ էկրան, ամուր ապակի, արհեստական բանականությամբ աշխատող խմբագրիչ և NFC չիպ։

Ի տարբերություն Xiaomi 14-ի՝ Pro տարբերակի թե՛ առջևի, և թե՛ հետևի վահանակները հավասարապես կոր են բոլոր չորս կողմից (3,5 մմ շառավղով):

xiaomi-14 2.png (290 KB)

6,73 դյույմանոց էկրանը 2K լուծաչափ է՝ 1 դյույմում 552 պիքսել խտությամբ, կողային և վերևի շրջանակների լայնությունը 1,8 մմ է, իսկ ստորին շրջանակինը՝ 2,08 մմ։ Պայծառությունը սմարթֆոնների ինդուստրիայի համար ռեկորդային է՝ 3000 քդ/մ2։ Սմարթֆոնն ստացել է շատ դիմացկուն Xiaomi Dragon Crystal պաշտպանիչ ապակի, որը 10 անգամ ավելացնում է պաշտպանությունը ընկնելու ժամանակ։

Սմարթֆոնը կառուցված է Snapdragon 8 Gen3 մեկ չիպային համակարգի վրա և աշխատում է Xiaomi HyperOS օպերացիոն համակարգով: Խաղերի ժամանակ տաքանալու ցուցանիշով այն համեմատվել է iPhone 15 Pro Max-ի հետ և բոլոր դեպքերում լավագույն արդյունքը ցույց է տվել հենց Xiaomi 14 Pro-ն։

xiaomi-14 33.png (825 KB)

Սմարթֆոնն ունի նաև արհեստական բանականությամբ աշխատող խմբագրիչ, որը կարող է լրացնել լուսանկարի պակաս դետալները կամ հեռացնել ավելորդները։

Հիմնական տեսախցիկը հագեցած է Light Hunter 900 սենսորով 1/1,31 դյույմ օպտիկական ձևաչափով, ինչպես Xiaomi 14-ում: Սակայն Leica Summilux արագ ոսպնյակն ունի F/1.42 բացվածք ստանդարտ մոդելի F/1.6-ի համեմատ, այսինքն՝ տեսախցիկն ավելի լուսազգայուն է։

xiaomi-14  4.png (596 KB)

Հեռախոսն ունի ստերեո բարձրախոսներ, NFC չիպ, USB-C 3.2 Gen 1 միակցիչ, Wi-Fi 7 և Bluetooth 5.4 ադապտերներ և փոշուց ու ջրից IP68 պաշտպանություն: Մարտկոցն ունի 4880 մԱ/ժ հզորություն, աջակցում է 120 Վտ լարային և 50 Վտ անլար լիցքավորում:

Ստանդարտ տարբերակը՝ 12 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներկառուցված հիշողությամբ, արժե 680 դոլար: Իսկ 16 ԳԲ/1 ՏԲ հիշողությամբ տարբերակը Չինաստանում առաջարկվում է 820 դոլարով։


 
 
 
 
  • Արխիվ