iPhone 15-ի տերերը նոր խնդիր են նկատել․ հետևի ապակե վահանակը շատ հեշտ է կոտրվում

27 հոկտեմբերի, 2023  12:21

iPhone 15-ի օգտատերերը վերջերս ավելի ու ավելի շատ են կարծիքներ հայտնում համացանցում իրենց սմարթֆոնների մասին։ Ավելի հաճախ նրանք հայտնում են դրանց խնդիրների մասին: Շատ օգտատերեր այժմ դժգոհում են, որ սմարթֆոնների ապակե հետևի վահանակը շատ փխրուն է և հեշտությամբ է կոտրվում։ Apple-ը ստիպված է եղել պատասխանել այս բողոքներին։

Apple-ի պաշտոնական ներկայացուցիչները հաստատել են, որ iPhone 15-ի հետևի պանելն իսկապես ապակուց է և զգուշացրել են, որ այն կարող է վնասվել։ Ընկերությունը բացատրել է, որ  ապակու օգտագործումը նպատակ ունի էլ ավելի շատ ցրել առաջացող ջերմությունը և ապահովել սարքի բնականոն աշխատանքը։

Ի պատասխան բողոքների՝ հետևի վահանակի վնասելու վտանգը նվազագույնի հասցնելու և սմարթֆոնի անվտանգ օգտագործումն ապահովելու համար Apple-ն օգտատերերին խորհուրդ է տվել օգտագործել պաշտպանիչ պատյաններ։

Նշենք, որ օգտատերերը iPhone 15 Pro-ի հետ կապված խնդիրներից շատ են բողոքել։ Նախ՝ նրանք բողոքում էին Phone 15 Pro-ի և Pro Max-ի էկրանի գերտաքանալու խնդրից։ Օգտատերերը նշում էին, որ այն տաքանում է այն աստիճան, որ նույնիսկ այրում է ձեռքը դրան դիպչելիս։ Խնդիրը լուծելու համար, ի վերջո, Apple-ը թարմացում թողարկեց։

iPhone 15-ի սեփականատերերը բողոքում էին նաև iPhone 15-ի բարձրախոսների ձայնի որակից։ Մասնավորապես, նրանք դժգոհում էին, որ երբ բարձրախոսի ձայնը բարձրացնում են 80%-ից ավելի, ապա ձայնը նմանվում է խռխռոցի և սուլոցի։ Այս խնդիրը դեռ մնում է չշտկված։

iPhone 15-ի հետ կապված մեկ այլ խնդիր վերաբերում էր էկրանի «այրվելուն»։ Որոշ օգտատերերի մոտ, նախորդիվ օգտագործված էջի բովանդակության հետքերը շարունակում էին երևալ էկրանին այն դեպքում, երբ օգտատերն արդեն փակել էր այդ էջը և այլ գործողություն էր անում հեռախոսով։


 
 
 
 
  • Արխիվ