Apple-ը թարմացում է թողարկել iPhone 15 Pro-ի և Pro Max-ի գերտաքացման խնդիրը լուծելու համար

6 հոկտեմբերի, 2023  10:27

Apple-ը, ինչպես և խոստացել էր, թողարկել է iOS 17.0.3 թարմացում, որը, ըստ ընկերության, կշտկի iPhone 15 Pro-ի և 15 Pro Max-ի գերտաքացման խնդիրը: Այս մասին հայտնում է 9to5mac պորտալը։

Օպերացիոն համակարգի նոր տարբերակը նախատեսված է նոր iPhone 15 Pro-ի և 15 Pro Max-ի օպտիմիզացման սխալները լուծելու համար, որոնց պատճառով սմարթֆոնները գերտաքանում էին։

9to5mac-ի թեստերի համաձայն՝ թարմացումը չի ազդել iPhone 15 Pro և 15 Pro Max-ում կիրառվող A17 Pro պրոցեսորի աշխատանքի արդյունավետության վրա։ Geekbench 5 բենչմարկի անցկացրած թեստերում iOS 17.0.3-ով աշխատող սմարթֆոնը հավաքել է 2941 միավոր միամիջուկ թեստերի ժամանակ և 7523 միավոր՝ բազմամիջուկ թեստերի ժամանակ։

Այս թարմացումից առաջ թարմացումը արդյունքները կազմում էին համապատասխանաբար 2914 և 7199 միավոր։ Սա ցույց է տալիս, որ Apple-ն իսկապես չի նվազեցրել պրոցեսորի հաճախականությունը ջերմաստիճանը նվազեցնելու համար:

Առաջին անգամ iPhone 15 Pro-ի գերտաքացման մասին հաղորդվել է նոր սմարթֆոնների վաճառքի մեկնարկից անմիջապես հետո։ Դատելով առաջին փորձարկումներից՝ Apple-ի նոր ֆլագմաններն իրականում տուժել են գերտաքացումից, ինչը երևացել է Genshin Impact-ի խաղի ժամանակ: Հոկտեմբերի սկզբին չինական սոցցանցերի օգտատերերը սկսեցին բողոքել, որ նոր iPhone-ի օգտագործման հետևանքով նույնիսկ այրվածքներ են ստացել։

Նշենք, որ iPhone 15-ի շարքի հեռախոսների տերերը նաև դժգոհում են iPhone 15-ի բարձրախոսների ձայնի որակից։ Մասնավորապես, նրանք դժգոհում են, որ բարձրախոսների ձայնը 80 տոկոսից ավելի բարձրացնելու դեպքում ձայնը շատ է աղավաղվում և նմանվում է խռխռոցի և սուլոցի։


 
 
 
 
  • Արխիվ