2 էկրան, 11,000 մԱ/ժ հզորությամբ մարտկոց, մինչև 50% լիցքավորում՝ 15 րոպեում․ ներկայացվել է Oukitel WP30 սմարթֆոնը

23 հոկտեմբերի, 2023  19:22

Oukitel ընկերությունը ներկայացրել է իր ֆլագմանային հզոր սմարթֆոնը՝ WP30 Pro-ն, որը միանգամայն տպավորիչ տվյալներ ունի և կթողարկվի հաջորդ ամիս։

Oukitel WP30 Pro սմարթֆոնը կառուցված է MediaTek 5G Dimensity 8050 մեկ չիպային համակարգի վրա, որը AnTuTu-ի թեսթերի ժամանակ հավաքել է մինչև 820,373 միավոր: Սա այս ընկերության առաջին այսպիսի հզոր և դիմացկուն սմարթֆոնն է։

Oukitel WP30 Pro-ն համալրված է 6,78 դյույմանոց IPS էկրանով՝ 20,5:9 հարաբերակցությամբ, 2460 x 1080 պիքսել լուծաչափով և 120 Հց թարմացման արագությամբ։ Ցուցադրման պայծառությունը 430 քդ/մ2 է, կոնտրաստը՝ 1200:1։ Էկրանը հարվածներից և քերծվածքներից պաշտպանում է Corning Gorilla Glass 5 ապակին։

Oukitel-WP30 PRO-18_large.jpg (276 KB)

Բացի դրանից, սմարթֆոնի հետևի մասում կա նաև 1,8 դյույմանոց 390 x 450 պիքսել լուծաչափով էկրան, որը ցույց է տալիս մարտկոցի լիցքի չափը, ինֆորմացիա նվագարկվող երաժշտության, օրվա ընթացքում օգտատիրոջ արած քայլերի թվի մասին, ինչպես նաև տարբեր այլ ծանուցումներ: Այն կարող է օգտագործվել նաև որպես թվային կողմնացույց:

Սմարթֆոնը համալրված է 108 ՄՊ 1/1,33 դյույմանոց օպտիկական ֆորմատի տեսախցիկով՝ ավտոմատ ֆոկուսով, 20 ՄՊ գիշերային տեսողության տեսախցիկով և 5 ՄՊ մակրո տեսախցիկով։ Առջևի տեսախցիկն ունի 32 ՄՊ լուծաչափ։

Oukitel-WP30 PRO-03 (1)_large.jpg (2.25 MB)

Մարտկոցի հզորությունը 11,000 մԱ/ժ է, կա 120 Վտ լիցքավորման աջակցություն, ինչը հնարավորություն է տալիս սմարթֆոնը 0-ից մինչև 50% լիցքավորել ընդամենը 15 րոպեում: Մեկ լիցքավորմամբ սմարթֆոնն աշխատում է մինչև 60 ժամ՝ միայն խոսելու, մինչև 40 ժամ՝ երաժշտություն նվագարկելու, մինչև 13,5 ժամ տեսանյութեր դիտելու և մինչև 10 ժամ խաղեր խաղալու դեպքում:

Oukitel WP30 Pro-ն վաճառքում կհայտնվի նոյեմբերի 11-ին: Թե որքան այն կարժենա, առայժմ հայտնի չէ։ 


 
 
 
 
  • Արխիվ