Հնդկաստանի տիեզերական հավակնոտ ծրագիրը. մինչև 2035-ը կառուցել տիեզերական կայան և մինչև 2040-ը տիեզերագնացներ իջեցնել Լուսնի վրա

19 հոկտեմբերի, 2023  23:40

Այս տարվա օգոստոսին Լուսնի վրա Chandrayaan-3 կայանի հաջող վայրէջքից հետո Հնդկաստանը հավակնոտ նպատակներ է դրել իր առջև․ մինչև 2035-ը տիեզերական կայան ստեղծել Երկրի ուղեծրում, իսկ մինչև 2040-ը տիեզերագնացներ իջեցնել Լուսնի վրա:

Ակնկալվում է, որ Լուսնի հետազոտման նպատակով Հնդկաստանի ապագա նախաձեռնությունները կներառեն Chandrayaan-ի մի շարք լրացուցիչ առաքելություններ, նոր մեկնարկային հարթակի կառուցում և արձակման նոր հրթիռի մշակում:

Բացի դրանից, Հնդկաստանի Gaganyaan տիեզերանավի օդաչուավոր թռիչքների ծրագիրը, որն ի սկզբանե նախատեսված էր 2025-ին, հետաձգվել էր, սակայն այժմ նախատեսում է անցկացնել դրա 20 հիմնական փորձարկում, ներառյալ մի քանի անօդաչու առաքելություններ՝ արձակման հրթիռը փորձարկելու համար: Առաջիկա փորձարկումը, որը նախատեսված է հոկտեմբերի 21-ին, կծառայի որպես կարևոր քայլ անձնակազմի տարհանման համակարգի ֆունկցիոնալության և արդյունավետության գնահատման համար:

Հնդկաստանը նախատեսում է մինչև 2030-ականների կեսերը 20 տոննա կշռող տիեզերական կայան ստեղծել Երկրից 400 կիլոմետր հեռու ֆիքսված ուղեծրի վրա, որտեղ տիեզերագնացները կարող են շատ ժամանակ անցկացնել: Բացի դրանից, երկիրը պատրաստվում է առաջիկա ուղեծրային առաքելություններին դեպի Վեներա, ապա՝ Մարս:

Թեև Հնդկաստանն առաջ է գնում տիեզերական իր հավակնոտ նպատակներն իրականացնելու ուղղությամբ, հարկ է նաև նշել, որ այլ երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը և Չինաստանը, նույնպես Լուսնի հետազոտման նախաձեռնություններ են իրականացնում՝ ճանապարհ հարթելով տիեզերական հետազոտության և բացահայտման նոր դարաշրջանի համար:


 
 
 
 
  • Արխիվ