Մինչև 210 Վտ գերարագ լիցքավորում, 200 ՄՊ տեսախցիկներ. Xiaomi-ն ներկայացրել է Redmi Note 12 շարքի նոր սմարթֆոնները

28 հոկտեմբերի, 2022  15:50

Չինական Xiaomi ընկերությունը Redmi Note 12 շարքի չորս նոր սմարթֆոն է ներկայացրել է: Note 12, Note 12 Pro, Note 12 Pro+ և Note 12 Explorer Edition հեռախոսներն ունեն բավականին հետաքրքիր տեխնիկական բնութագրեր՝ համեմատաբար ցածր գնի դիմաց: Բոլոր չորս մոդելները Չինաստանում վաճառքի կհանվեն նոյեմբերի 1-ից, իսկ այլ շուկաներում հասանելի կլինեն ավելի ուշ:

Բոլոր չորս մոդելներն ունեն 6,67 դյույմանոց Full HD+ (2400 x 1080 պիքսել) OLED էկրաններ՝ 120 Հց թարմացման արագությամբ: 

redmi-note-12-pro-2.jpg (58 KB)

Տեսախցիկներ

Note 12 Pro-ի, Note 12 Pro+-ի և Note 12 Explorer Edition-ի 16 մեգապիքսելանոց առջևի տեսախցիկը գտնվում է էկրանի վերևում:

Սակայն դրանց հիմնական տեսախցիկները տարբեր են՝ Note 12 Pro-ն ունի 50 ՄՊ Sony IMX766 սենսորով տեսախցիկ, իսկ Note 12 Pro+ և Note 12 Explorer Edition-ը՝ 200 ՄՊ Samsung ISOCELL HPX 1/1,4 դյույմ օպտիկական սենսոր։ Մնացած սենսորները բոլոր երեք մոդելներում նույնն են՝ 8 ՄՊ գերլայն անկյուն ապահովող և 2 ՄՊ խորության սենսոր:

redmi-note-12-pro

Ինչ վերաբերում է վանիլային Redmi Note 12-ին, ապա այն ունի 8 ՄՊ առջևի տեսախցիկ և հետևի կրկնակի տեսախցիկ, որը համատեղում է 48 ՄՊ հիմնական և 2 ՄՊ խորության սենսորները:

Redmi Note 12 Pro-ի տեսախցիկը համալրված է 5 ֆիլտրով, որոնց շնորհիվ կարող է նեգատիվով արված լուսանկարների էֆեկտ ստանալ։ Դրանք ստեղծելու համար Xiaomi-ն սկանավորել և վերլուծել է նեգատիվով արված մեծ թվով լուսանկարներ։

Ահա այսպիսի լուսանկարներ են ստացվում․

redmi-note-12-pro-photos-1.jpg (87 KB)

redmi-note-12-pro-photos-2.jpg (81 KB)

Այլ բնութագրեր 

Նոր շարքի բոլոր սմարթֆոններն օգտագործում են MediaTek Dimensity 1080 միկրոպրոցեսոր (2 Cortex-A78 միջուկ մինչև 2,6 ԳՀց և 6 Cortex-A55 միջուկ մինչև 2,0 ԳՀց հաճախականությամբ), արտադրված 6 նանոմետրանոց տեխպրոցեսի հիման վրա։ Գրաֆիկական արագացուցիչը՝ Mali G68:

Ստանդարտ Note 12-ն կատարողական ցուցանիշների համար պատասխանատու է Qualcomm Snapdragon 4 Gen 1 միկրոպրոցեսորը՝ Adreno 619 գրաֆիկական արագացուցիչով:

Ինչ վերաբերում է մարտկոցին, ապա Note 12 Pro-ն ունի 5000 մԱ/ժ մարտկոց՝ 64 Վտ արագ լիցքավորման աջակցությամբ, Note 12 Pro+-ն ունի 5000 մԱ/ժ մարտկոց՝ մինչև 120 Վտ լիցքավորման աջակցությամբ, իսկ Note 12 Explorer Edition-ն ունի 4300 մԱ/ժ՝ մինչև 210 վտ գերարագ լիցքավորման աջակցությամբ: Ստանդարտ Note 12-ն ունի 5000 մԱ/ժ մարտկոց՝ մինչև 33 Վտ արագ լիցքավորման աջակցությամբ:

redmi-note-12-pro

Սմարթֆոնները կունենան նաև Wi-Fi 6 և Bluetooth 5.2 աջակցություն, ինչպես նաև NFC չիպ՝ անհպում վճարումների համար։ Առկա է 3,5 մմ միակցիչ՝ USB Type-C պորտ:

Երեք «ավագ» մոդելներ հասանելի կլինեն տարբեր կոնֆիգուրացիաներով՝ տարբեր ծավալի օպերատիվ և ներքին հիշողությամբ, ինչպես նաև կորպուսի տարբեր գույներով:

  • Redmi Note 12 Pro՝ 6, 8 կամ 12 ԳԲ LPDDR4X օպերատիվ հիշողությամբ և 128 կամ 256 ԳԲ UFS2 ֆորմատի կրիչով տարբերակների արժեքը՝ 235 դոլարից (6/128 ԳԲ) մինչև 305 դոլար (12/256 ԳԲ):
  • Redmi Note 12 Pro +՝ 8 կամ 12 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և 256 ԳԲ ներքին հիշողությամբ տարբերակներ՝ 305 և 332 դոլար:
  • Redmi Note 12 Explorer Edition՝ 8 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և 256 ԳԲ ներքին հիշողությամբ՝ 332 դոլար:
  • Redmi Note 12՝ 4 ԳԲ օպերատիվ և 128 ԳԲ ներքին հիշողությամբ՝ 165 դոլար, 8 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներքին հիշողությամբ՝ 235 դոլար:

 
  • Ամենաընթերցվածը
 
 
 
 
  • Արխիվ