Գինը՝ մոտ $8000. Caviar-ը ներկայացրել է երկնաքարերի բեկորներով զարդարված iPhone 15 Pro/Max-ի բացառիկ շարք

16 հոկտեմբերի, 2023  13:03

Դուբայում գործող Caviar International ապրանքանիշը, որը մասնագիտացած է էլեկտրոնիկայի և աքսեսուարների բացառիկ նմուշների արտադրության մեջ, թողարկել է սմարթֆոնների բացառիկ շարք՝ նվիրված այլմոլորակային կյանքին: Նոր շարքը ներառում է iPhone 15 Pro/Max սմարթֆոնների երեք տարբերակ, որոնցից ֆլագմանայինը կոչվել է Alien և զարդարված է երկնաքարի փոքրիկ բեկորներով։

Caviar ընկերության PR բաժնի ներկայացուցիչ Անա Ալ Հոսանին ասել է, որ ընկերությունը որոշել է սմարթֆոնների նախագծման մեջ արտացոլել այլմոլորակայիններին, աստղերին ու տիեզերանավերին՝ հարգանքի տուրք մատուցելով Երկրի վրա կյանքի ծագման առեղծվածին։

caviar alien 2.jpg (249 KB)

Շարքի ֆլագմանային մոդելը զարդարված է Մուրչիսոնյան երկնաքարի բեկորներով, որոնք պարունակում են այլմոլորակային կյանքի հետքեր՝ ավելի քան 15 ամինաթթուներ, որոնք ընկած են մեր ԴՆԹ-ի, ինչպես նաև Երկրի վրա ողջ կյանքի հիմքում: Գիտական ​​հետազոտությունների համաձայն՝ երկնաքարի տարիքը գերազանցում է 7 միլիարդ տարին, այսինքն՝ այն ավելի քան 4,5 միլիարդ տարով մեծ է մեր մոլորակից ու արեգակնային համակարգից։

caviar alien 3 .jpg (125 KB)

Շարքը ներառում է նաև տիեզերքից ներշնչված դիզայնով Astral և Starship մոդելները, որոնք զարդարված են տիեզերքի և տիեզերանավի պատկերներով, ինչպես նաև Լուսնի և Մարսի երկնաքարերի բեկորներով: Սարքերը պատրաստվել են 24 կարատանոց ոսկուց, ինքնաթիռի տիտանից և չժանգոտվող պողպատից։

Caviar-ի արտադրած iPhone 15 Pro/Max սմարթֆոնների այս տարբերակների գինն սկսվում է 7910 դոլարից։

caviar alien 4 .jpg (82 KB)


 
 
 
 
  • Արխիվ