iOS 17-ը տեղադրելուց հետո օգտատերերը դժգոհում են, որ իրենց iPhone-ներն անջատվում են գիշերը

11 հոկտեմբերի, 2023  16:19

iPhone-ի օգտատերերն սկսել են սոցիալական ցանցերում և ֆորումներում զանգվածաբար բողոքել, որ iOS 17-ը տեղադրելուց հետո իրենց սմարթֆոններն սկսել են ինքնուրույն անջատվել և միանալ գիշերվա ընթացքում: Այս մասին հայտնում է 9to5Mac-ը։

Համացանցում օգտատերերի արած գրառումները կարդալուց հետո 9to5Mac-ն ստուգել է իր iPhone-ի կարգավորումները և պարզել, որ իր սմարթֆոնը ևս անջատվում է գիշերը: Որոշ դեպքերում, ըստ նրա, դա տեղի է ունենում մի քանի ժամով։

Թե կոնկրետ ինչն է առաջացրել խնդիրը, ներկայումս հայտնի չէ: Վարկածներից մեկի համաձայն՝ այս կերպ սմարթֆոնը կարող է խնայել մարտկոցի լիցքը։ Հստակ հայտնի է, որ աշխատանքային անսովոր ռեժիմը նկատվում է միայն այն սարքերում, որոնց վրա տեղադրված է iOS 17.0.3-ը։

Հայտնաբերված խնդիրը կրիտիկական չէ: Գիշերը սմարթֆոնն անջատվելու անհարմարությունն այն է, որ այդ ընթացքում օգտատերը կարող բաց զանգ բաց թողնել։ Բացի դրանից, օգտատերը ստիպված կլինի ևս մեկ անգամ մուտքագրել էկրանն ապակողպելու թվային կոդը (Face ID-ն iPhone-ի վրա չի աշխատում, երբ էկրանը վերագործարկումից հետո առաջին անգամ է ապակողպվում):

Պարզելու համար, թե արդյոք ձեր iPhone-ը ևս վերագործարկվում է գիշերվա ընթացքում հարկավոր է մտնել կարգավորումների մենյու, ընտրել «Մարտկոց» (Battery) բաժինը և այնտեղ ընտրել «Վերջին 24 ժամը» գծապատկերով մենյուն:


 
 
 
 
  • Արխիվ