WhatsApp-ն ունի նոր գործառույթ. Այսուհետ հնարավոր է չաթերը գաղտնաբառով արգելափակել

6 հոկտեմբերի, 2023  20:24

WhatsApp-ի մշակողները նոր գործառույթ են մտցնում մեսենջերում՝ գաղտնաբառի միջոցով չաթերի արգելափակում: Սա կարևոր թարմացում է, որն արդեն հասանելի է որոշ օգտատերերի համար, հայտնում է WABetaInfo պորտալը։

WhatsApp-ի 2.23.21.8 բետա տարբերակը Android-ի համար ներկայացրել է գաղտնաբառի միջոցով չաթերը արգելափակելու հնարավորությունը։ Հետաքրքիր է, որ չաթերը կարելի է արգելափակել տարբեր ձևերով՝ օգտագործելով սարքի գաղտնաբառ, կենսաչափական տվյալներ կամ գաղտնաբառ, որը կտարբերվի սմարթֆոնն ապակողպելու գաղտնաբառից:

Այս թարմացումը զգալիորեն բարելավում է նամակագրության անվտանգությունը: Նույնիսկ եթե ինչ-որ մեկը իմանա ձեր սարքի կողպէկրանի գաղտնաբառը, նա չի կարողանա մուտք գործել ձեր կողպված զրույցները: Այս չաթերը կցուցադրվեն հատուկ բաժնում, որը բացվում է միայն այն ժամանակ, երբ մուտքագրեք ճիշտ գաղտնաբառը: Այսպիսով, ոչ մի անծանոթ մարդ չի կարողանա տեսնել ձեր թաքնված հաղորդագրությունները:

Չաթերն արգելափակելու համար գաղտնաբառ սահմանելու գործառույթը մշակման փուլում է և հասանելի կլինի WhatsApp-ի կայուն տարբերակների օգտատերերին հավելվածի ապագա թարմացումներից մեկում՝ ինչպես Android-ում, այնպես էլ iOS-ում։ Սա լրացուցիչ միջոց է ձեր նամակագրության գաղտնիությունն ապահովելու և ձեր անձնական տվյալները պաշտպանելու համար:


 
 
 
 
  • Արխիվ