Ներկայացվել է Samsung Galaxy S23 FE սմարթֆոնը, որին երկրպագուներն սպասում էին 2 տարի․ ի՞նչ հնարավորություններ ունի այն

4 հոկտեմբերի, 2023  10:29

Samsung-ը պաշտոնապես ներկայացրել է Galaxy S23 FE  (Fan Edition) սմարթֆոնը, որին երկրպագուներն սպասում էին արդեն երկու տարի։ Նոր մոդելն ակնհայտորեն ավելի լավն է, քան դրա նախորդը՝ Galaxy S21 FE-ն, սակայն նորարարությունների ծավալը չի ​​կարելի տպավորիչ անվանել։

Կախված երկրից՝ Galaxy S23 FE-ում կարող է օգտագործվել կա՛մ Snapdragon 8 Gen 1 SoC, կա՛մ Exynos 2200 պրոցեսոր: Galaxy S21 FE-ի Snapdragon 888 և Exynos 2100 պրոցեսորների համեմատ սա ակնհայտ թարմացում է: Օպերատիվ հիշողությունը 8 ԳԲ է, ներկառուցված հիշողությունը՝ 128 կամ 256 ԳԲ։

Գլխավոր տեսախցիկի հիմնական սենսորը 50 ՄՊ է, այն դեպքում երբ Galaxy S21 FE-ի դեպքում այն 12 ՄՊ է: Մյուսը 10 ՄՊ սենսոր է (123° դիտման անկյունով գերլայնանկյուն ոսպնյակ), իսկ երրորդը 8 ՄՊ է (3x օպտիկական խոշորացում ապահովող հեռաֆոտո ոսպնյակ): Առջևի տեսախցիկի լուծաչափը 10 ՄՊ է:

Samsung Galaxy S23 FE    (1).jpg (169 KB)

Galaxy S23 FE-ն ստացել է հարթ Dynamic AMOLED 2X էկրան՝ 6,4 դյույմ անկյունագծով, Full HD+ լուծաչափով և 120 Հց կադրերի թարմացման հաճախականությամբ։

Նոր արտադրանքի չափերն են՝ 158 x 76,5 x 8,2 մմ, քաշը՝ 209 գրամ: Կարելի է ասել, որ գրեթե նույն չափերով սմարթֆոնը շատ ավելի է ծանրացել, քանի որ Galaxy S21 FE-ի քաշը 177 գրամ է։

Samsung Galaxy S23 FE-ը թարմացումներ կստանա հինգ տարի. այն կստանա Android-ի 4 հիմնական թարմացումներ, ևս մեկ տարի կթողարկվեն անվտանգության թարմացումները։ Նախապես տեղադրված է One UI 5.1 ինտերֆեյսը՝ հիմնված Android 13-ի վրա: Սարքն ունի 4500 մԱ/ժ հզորությամբ մարտկոց՝ 25 Վտ լիցքավորման աջակցությամբ (անլար լիցքավորման աջակցություն ևս կա)։ Սմարթֆոնն ունի նաև IP68 պաշտպանություն։

Նոր հեռախոսի վաճառքը կմեկնարկի հոկտեմբերի 26-ից։ 8/128 ԳԲ հիմնական տարբերակի գինն ԱՄՆ-ում 600 դոլար է։


 
 
 
 
  • Արխիվ