Apple-ի հավակնոտ նախագիծը փակուղում է հայտնվել

1 հոկտեմբերի, 2023  14:12

Apple Car էլեկտրական ավտոմեքենայի նախագիծը փակուղում է հայտնվել, այս մասին հայտնում է GizmoChina-ն՝ վկայակոչելով հայտնի ինսայդեր և TF International Securities-ի վերլուծաբան Մինգ-Չի Կուոյի ունեցած տվյալները։

Կուոն կարծում է, որ եթե Apple-ը չգնի ավտոարտադրող որևէ ընկերություն, ապա կկորցնի էլեկտրական ավտոմեքենաների շուկա մուտք գործելու իր հնարավորությունը։ Նրա խոսքով՝ առանց որևէ ավտոարտադրողի աջակցության, Apple Car-ը դժվար թե թողարկվի առաջիկա մի քանի տարիներին:

GizmoChina-ն գրում է, որ Մինգ-Չի Կուոյի կանխատեսումը հազիվ թե կարելի է անսպասելի անվանել։ Apple-ը մի քանի տարի է, ինչ Apple Car-ի մասին հրապարակային տեղեկություններ չի տրամադրում։

Բացի դրանից, նախագծում առկա խնդիրների մասին է վկայում այդ բաժնում իրար հետևից մի քանի ղեկավարի փոփոխությունը։ Կառավարման անձնակազմի մշտական ​​ռոտացիան հանգեցրել է արտադրանքի մշակման ձախողումների: Մասնավորապես, տեղեկություններ կան, Apple-ի մշակողները տեխնիկական խնդիրների են բախվել ավտոպիլոտի համակարգը մշակելիս։

GizmoChina-ն չի կարծում, որ Apple-ը կհրաժարվի էլեկտրական ավտոմեքենայի մշակումից: Լրագրողներն իրենց հերթին ենթադրում են, որ նախագծի դժվարություններից շատերը պայմանավորված են նրանով, որ ամերիկյան ՏՏ կորպորացիան ցանկանում է ստեղծել ոչ թե պարզապես էլեկտրական ավտոմեքենա, այլ լավագույն էլեկտրական ավտոմեքենան։


 
 
 
 
  • Արխիվ