Արդյո՞ք iPhone 15 Pro-ն ավելի հեշտ է վերանորոգել

28 սեպտեմբերի, 2023  11:49

Apple-ը զգալի փոփոխություններ է կատարել նոր iPhone 15 Pro-ի շասսիի դիզայնում՝ սարքի վերանորոգումն ավելի մատչելի և ծախսարդյունավետ դարձնելով: Այս տեղեկությունը հաստատել է YouTube-ի PBKreviews ալիքի հեղինակը, ով իր տեսանյութերից մեկում ցուցադրել է սարքի ապամոնտաժումը։

Նախևառաջ, PBKreviews-ի հեղինակը նշել է հետևի ապակե վահանակի փոխարինման զարմանալի հեշտությունը:

«Ընդամենը պետք է տաքացնեք հեռախոսի հետեւի մասը, հանեք հետևի ապակին և անջատեք ճկուն մալուխը տախտակի հետևից», — ասել է նա:

Տեսանյութում երևում է, որ հետևի կափարիչը պահվում է ոչ միայն MagSafe-ի անլար լիցքավորման համար նախատեսված մագնիսական կծիկի, այլ նաև լուսադիոդային լուսարձակի, ինչպես նաև միկրոֆոնի միակցիչների միջոցով։

Ըստ 9to5Mac-ի՝ Apple-ն ինքը սարքի շնորհանդեսի ժամանակ ուշադրություն է հրավիրել iPhone 15 Pro-ի վերանորոգման հեշտության վրա։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նոր դիզայնի շնորհիվ սմարթֆոնների հետևի վահանակի պաշտոնապես փոխարինման արժեքը նվազել է՝ 169 դոլար՝ iPhone 15 Pro-ի և 199 դոլար՝ iPhone 15 Pro Max-ի համար։ iPhone 14 Pro-ի համեմատ, որի հետեւի վահանակի փոխարինումն արժե 499 դոլար, և iPhone 14 Pro Max-ի համեմատ (549 դոլար), սա զգալիորեն ավելի էժան է:

PBKreviews ալիքի հեղինակն իր տեսահոլովակի վերջում iPhone 15 Pro-ին 7 միավոր է տվել 10-ից՝ վերանորոգման սեփական սանդղակով։


 
 
 
 
  • Արխիվ