Այսօր ամբողջ աշխարհում մեկնարկում են iPhone 15 սերիայի, ինչպես նաև Apple Watch Series 9-ի, Apple Watch Ultra 2-ի և USB-C պատյանով AirPods Pro-ի վաճառքը

22 սեպտեմբերի, 2023  16:15

Այսօր Apple-ի նոր գաջեթների վաճառքը սկսվում է ամբողջ աշխարհում՝ iPhone 15, iPhone 15 Pro, Apple Watch Series 9, Apple Watch Ultra 2 և USB-C պատյանով AirPods Pro-ն արդեն հասանելի են որոշ երկրների խանութներում, իսկ որոշ երկրներում դրանք հասանելի կդառնան օրվա ընթացքում: Եվրոպայում նոր սարքերի վաճառքը սկսվում է տեղական ժամանակով առավոտյան ժամը 8:00-ի սահմաններում:

Հաճախորդները, ովքեր նախապես պատվիրել էին նոր ապրանքները, սկսեցին դրանք ստանալ երեկվանից: Իսկ այս տարի 10-12%-ով ավելի շատ են եղել նախապատվիրողները, քան նախորդ տարի։

Ամենամեծ հետաքրքրությունը առաջացրել են iPhone 15 Pro և iPhone 15 Pro Max մոդելները. Apple-ի առցանց խանութից դրանք պատվիրողները պետք է սպասեն մինչև հոկտեմբերի վերջ կամ նույնիսկ նոյեմբեր։

Հիշեցնենք, որ Apple-ի նոր արտադրանքները, այդ թվում՝ Phone 15 սերիայի 4 նոր սմարթֆոն, խելացի ժամացույցներ Apple Watch Series 9 և Apple Watch Ultra 2, նոր AirPods Pro 2 ականջակալներ, ինչպես նաև թարմացված OS 17 օպերացիոն համակարգը և երկու նոր iCloud+ մակարդակները ներկայացվել են սեպտեմբերի 12-ին Wonderlust առցանց միջոցառման ժամանակ:


 
 
 
 
  • Արխիվ