iPhone 15 Pro-ում կգործարկվեն Assassin's Creed Mirage, Resident Evil 4, Resident Evil Village և Death Stranding տեսախաղերը

13 սեպտեմբերի, 2023  20:19

Տեսանելի ապագայում iPhone 15 Pro և iPhone 15 Pro Max սմարթֆոններում կհայտնվեն Resident Evil Village, Resident Evil 4 (ռիմեյք), Death Stranding և Assassin's Creed Mirage (դեռ չհրապարակված չէ) տեսախաղերը, այս մասին հայտարարվել է Apple ընկերության երեկ տեղի ունեցած շնորհանդեսին։

Resident Evil Village-ը, Resident Evil 4-ը և Death Stranding-ը iPhone 15 Pro-ում հասանելի կլինեն մինչև 2023-ի վերջ, իսկ Assassin's Creed Mirage-ը պետք է սպասի մինչև 2024-ի սկիզբ: Apple-ն ավելի հստակ ժամկետներ չի նշել։

Թվարկված խաղերը iPhone 15 Pro-ում կթողարկվեն իրենց օրիգինալ տեսքով և ոչ թե հատուկ շարժական սարքերի համար հարմարեցված տարբերակով, որոնց գրաֆիկան կամ խաղային հնարավորությունները նվազեցված են:

iPhone 15 Pro-ի և, մասնավորապես, Apple A17 Pro մեկչիպային հարթակի բնութագրերը թույլ կտան նշված խաղերը գործարկել անմիջապես սարքի վրա, այլ ոչ, օրինակ, ամպային ծառայության միջոցով։

«Անհավանական է, որ այս խաղերն աշխատում են այնպիսի սարքի վրա, որը տեղավորվում է ձեր գրպանում... Սա առաջին դեպքն է, երբ Assassin's Creed-ի կոնսոլային տարբերակը հասանելի կլինի սմարթֆոնի վրա [հեռախոսները կվաճառվեն արդեն այս խաղը տեղադրված վիճակում]»,- հայտարարվեց Apple-ի շնորհանդեսի ժամանակ:

Չի նշվում, թե Death Stranding-ի որ տարբերակն է հայտնվելու iPhone 15 Pro-ի վրա՝ ստանդարտ, թե ռեժիսորական։ Նախկինում հաղորդվում էր, որ 2023-ին Death Stranding Director’s Cut-ը կթողարկվի նաև macOS օպերացիոն համակարգում։

Apple-ի աշնանային շնորհանդեսի և դրա ժամանակ ներկայացված սարքերի մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ։


 
 
 
 
  • Արխիվ