Apple-ը 2025-ին բյուջետային iPhone կթողարկի. ի՞նչ է հայտնի դրա մասին

11 սեպտեմբերի, 2023  20:28

2025-ին կթողարկվի բյուջետային iPhone 4SE սմարթֆոնը։ Gizmochina.com-ի փոխանցմամբ՝ այն կստանա սեփական 5G մոդեմ։

Ըստ պարբերականի՝ Apple-ը նախատեսում է զգալի փոփոխություններ կատարել իր սմարթֆոններում, իսկ գլխավոր նորամուծություններից մեկը կլինի անցումը 5G մոդեմներին, որոնք մշակվել են սեփական ուժերով։ TF International-ի հայտնի վերլուծաբան Մինգ-Չի Կուոյի տեղեկություններով՝ այս անցումը նախատեսվում է սկսել 2025-ին, և նոր չիպով առաջին սարքը կլինի բյուջետային iPhone 4SE-ն։

Այս քայլը վկայում է այն մասին, որը Apple-ը մտադիր է առավելագույնը անկախ լինել չիպերի և բաղադրիչների երրորդ կողմի արտադրողներից: Ինչպես նշում է Կուոն, ընկերությունն արդեն իսկ կարևոր քայլ է կատարել այս ուղղությամբ՝ Mac սարքերի դեպքում անցում կատարելով M շարքի պրոցեսորների։ Այժմ ընկերությունն անցնում է սեփական մոդեմներ արտադրելուն, որոնք կտեղադրվեն սմարթֆոններում և բջջային կապի գործառույթներով այլ սարքերում։

Կարևոր է նշել, որ Apple-ն արդեն սկսել է աշխատել այս ուղղությամբ դեռ 2019-ին, երբ Intel-ից գնեց 5G համակարգեր մշակող ստորաբաժանումը։ Այնուամենայնիվ, սեփական մոդեմի վրա աշխատանքը դեռ ավարտված չէ, ուստի Apple-ն առայժմ շարունակում է օգտագործել Qualcomm մոդեմներ, այդ թվում՝ Qualcomm X65 մոդեմը, որն օգտագործվում է iPhone 14-ում։

Ակնկալվում է, որ չորրորդ սերնդի բյուջետային iPhone SE-ն նաև կստանա մի շարք նոր հնարավորություններ, ներառյալ գործողության կոճակը, որն ունի նաև iPhone 15 Pro-ն: Այն կպատրաստվի նաև ժամանակակից սարքերի դիզայնը հաշվի առնելով․ նախկին SE մոդելները հիմնված են iPhone 8 կորպուսի վրա, իսկ նոր սարքը պետք է ունենա iPhone Xr կորպուս։ iPhone SE 4-ը կստանա նաև USB-C և Face ID սկաներ։ Սմարթֆոնը կունենա մեկ հետևի տեսախցիկ և OLED էկրան։


 
 
 
 
  • Արխիվ