Տեսանյութում ցուցադրել են iPhone 15-ի ճշգրիտ մակետները՝ բոլոր գույներով

6 սեպտեմբերի, 2023  15:25

Ինսայդեր Ջոն Ռեթինգերը, որը X ( նախկին Twitter) սոցցանցում հանդնես է գալիս Jon4Lakers կեղծանունով, տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրել է դեռևս չթողարկված iPhone 15 սմարթֆոնի ստանդարտ մոդելի մակետները՝ տարբեր գույներով:

Ըստ 9To5Mac կայքի՝ Ռեթինգերի հրապարակած տեսանյութը արժեքավոր է նրանով, որ այն դրանով ներկայացված են այս հեռախոսի բոլոր հինգ գույներով տարբերակները։

Եթե այս ինֆորմացիան ճիշտ է, ապա iPhone 15-ը կթողարկվի կապույտ, սև, դեղին, վարդագույն և սպիտակ գույներով։ Ընդորում, ներկայացված նյութերում հեռախոսների գույներն ամբողջությամբ հագեցած չեն։

9To5Mac-ը գրում է, որ «չնայած ձանձրալի գույներին», նոր iPhone 15-ը դեռ մեծ հետաքրքրություն է ներկայացնում հանրության համար։ Համենայն դեպս այն պատճառով, որ 2023-ին թողարկվելիք սմարթֆոնները կլինեն Apple-ի պատմության մեջ առաջինը, որոնցում կօգտագործվի սովորական USB-C միակցիչ Lightning-ի փոխարեն:

Ըստ տեղեկությունների՝ iPhone 15-ն մի քանի այլ նոր հնարավորություններ ևս կստանա, ինչպիսիք են Dynamic Island-ը և 48 ՄՊ հիմնական տեսախցիկը: Սպասվում է, որ հեռախոսը հասանելի կլինի 6,1 և 6,7 դյույմանոց տարբերակներով (iPhone 15 Plus): Բացի դրանից, Apple-ը նաև հայտարարել է, որ iPhone 15-ների համար նոր FineWoven պատյաններ կլինեն:

Ավելի վաղ նույն ինսայդերը հրապարակել էր նաև տեսանյութ, որում պատկերված էին iPhone 15 Pro սմարթֆոնների մակետները՝ չորս գույնով՝ սև, սպիտակ, մուգ կապույտ և մոխրագույն։

Apple-ը պաշտոնապես հաստատել է, որ աշնանային շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին՝ Սթիվ Ջոբսի անվան թատրոնում՝ Կուպերտինոյում գտնվող Apple Park կամպուսում (Կալիֆոռնիա, ԱՄՆ): Այն կանցկացվի Wonderlust կարգախոսի ներքո, որն անգլերենից թարգմանվում է որպես «հրաշքների ծարավ»: Նոր սարքերը, վաճառքի կհանվեն սեպտեմբերի 22-ին, իսկ նախապատվեր հնարավոր կլինի անել արդեն սեպտեմբերի 15-ին։

Նշենք, որ ԵՄ-ն բջջային սարքեր արտադրողներից պահանջել է մինչև հաջորդ տարվա վերջ արդեն անցնել USB-C ստանդարտին։ Ըստ Bloomberg-ի լրագրող և վերլուծաբան Մարկ Գուրմանի՝ Apple-ը չի սպասի այդ ժամկետի ավարտին և արդեն iPhone 15 շարքում լիցքավորման Lightning համակարգից կանցնի USB-C-ի, սակայն սեպտեմբերի 12-ին կայանալիք շնորհանդեսի ժամանակ դա կգովազդի որպես նորարարություն և նույնիսկ չի հիշատակի ԵՄ պահանջները։


 
 
 
 
  • Արխիվ