Առաջինը աշխարհում․ հայկական Podcastle-ը համատեղ աշխատանքի համար նոր հարթակ է գործարկել

31 օգոստոսի, 2023  14:05

Հայկական Podcastle ընկերությունն արհեստական բանականությամբ գործող նոր հարթակ է գործարկել։ Այն առցանց աշխատանքային տարածք է, որը իրական ժամանակում համատեղ փոդքասթեր ձայնագրելու, դրանք խմբագրելու և հրապարակելու հնարավորություն է տալիս, այս մասին տեղեկանում ենք LinkedIn-ում ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Արտավազդ Երիցյանի գրառումից:

«Ես շատ հպարտ և ոգևորված եմ հայտարարելու Podcastle for Teams-ի մեկնարկը՝ իրական ժամանակում փոդքաստերի համագործակցության աշխարհի առաջին հարթակը: Այսօրվանից սկսած՝ բովանդակություն ստեղծողները կարող են հրավիրել համագործակցողներին, այդ թվում՝ իրենց գործընկերներին, թիմակիցներին, խմբագիրներին, համահեղինակներին և պրոդյուսերներին՝ մեկ ընդհանուր աշխատանքային տարածքում նախագծերի վրա աշխատելու:

Սա արհեստական բանականությամբ աշխատող գործիքների միջոցով բովանդակության ստեղծման հասանելիությունը ժողովրդավարացնելու մեր առաքելության մեջ հսկայական թռիչք է»,- գրել է Արտավազ Երիցյանը՝ շնորհակալություն հայտնելով իր թիմին այս աշխատանքի համար:

Podcastle for Teams-ին կարող եք ծանոթանալ այստեղ։


 
 
 
 
  • Արխիվ