Կհրաժարվի՞ Apple-ը USB 2.0-ից․ համացանցում հայտնվել են USB4 մալուխի լուսանկարներ՝ նախատեսված iPhone 15 Pro-ի համար

25 օգոստոսի, 2023  18:15

iPhone 15 բազային սմարթֆոններն այս շարքում առաջինը կլինեն, որոնք կստանան USB-C միակցիչ, սակայն խոսակցություններ կան, որ այն ենթադրաբար կհամապատասխանի USB 2.0-ի բնութագրերին, ինչը նշանակում է, որ տվյալների փոխանցման արագությունը դանդաղ կլինի:

Այնուամենայնիվ, առնվազն Pro մոդելների դեպքում իրավիճակը կարող է տարբեր լինել: Համացանցում հայտնվել են Thunderbolt մալուխի լուսանկարներ, որոնք, ըստ Մաջին Բու անունով ինսայդերի, Apple-ը ենթադրաբար պատրաստվում է թողարկել նոր շարքի մյուս մոդելների համար։  

USB4 .jpg (50 KB)

Մալուխն ունի և՛ USB4 Gen2-ի և Thunderbolt-ի աջակցություն և կարող է փոխանցել մինչև 150 Վտ հզորություն, իսկ նոր iPhone-ները դրա շնորհիվ կկարողանան տվյալներ փոխանցել մինչև 20 Գբ/վ արագությամբ։

Մալուխը, ինչպես երևում է լուսանկարներից, բավականին հաստ է, իսկ երկարությունը, ըստ տեղեկությունների, մինչև 70 սմ է: USB4-ի և Thunderbolt-ի աջակցությունը թույլ կտա Apple-ին, ցանկության դեպքում, նոր iPhone-ներին օժտել ​​տարբեր գործառույթներով, որոնք հասանելի չեն նախորդ սերունդների սմարթֆոններին:

USB4 3 (2).jpg (43 KB)

Ինսայդեր Մաջին Բուն, որը կիսվել է այս տեղեկատվությունով, նախկինում գաղտնազերծել է iPad mini-ի, iPhone 12-ի գույների և այլ սարքերի ճշգրիտ մանրամասները նախքան դրանց պաշտոնական ներկայացումը։

iPhone 15-ի շնորհանդեսը նախատեսված է սեպտեմբերին։ Foxconn-ն արդեն սկսել է iPhone 15-ի արտադրությունը Հնդկաստանում, իսկ մինչ այդ արդեն հայտնի է դարձել, որ Apple-ը որոշել է ավելի քիչ iPhone 15 արտադրել։ Բացի դրանից, հայտնի է, որ iPhone 15-ը կստանա Apple սմարթֆոնների պատմության մեջ ամենաարագ լիցքավորումը։ 

USB4 3 (1).jpg (196 KB)


 
 
 
 
  • Արխիվ