Հայտնի է, թե երբ տեղի կունենա iPhone 15-ի շնորհանդեսը

22 օգոստոսի, 2023  14:11

Apple-ի աշնանային հաջորդ շնորհանդեսը, որի ընթացքում կցուցադրվեն առնվազն նոր iPhone-ներն ու Apple Watch խելացի ժամացույցները, կարող է տեղի ունենալ 2023-ի սեպտեմբերի 7-ին: Այս մասին X-ի (նախկին Twitter) էջում հայտնել է Alvin մականունով հայտնի ինսայդերը։

Alvin-ն իր գրառման մեջ հիմնվում է էլեկտրոնային հրավերում նշված տվյալների վրա, որը ենթադրաբար ստացվել է Apple-ից և որի վրա միջոցառման ամսաթիվն է նշված սեպտեմբերի 7-ը։

«Apple-ը վերջապես հայտարարեց սեպտեմբերի 7-ին կայանալիք միջոցառման մասին, որի ժամանակ կներկայացնի iPhone 15 շարքը»,- գրել է նա։  

Ակնկալվում է, որ նոր iPhone-ների շարքը կներառի չորս մոդել՝ 15, 15 Plus, 15 Pro և 15 Pro Max: Վերջին մոդելը, ամենայն հավանականությամբ, կվերանվանվի 15 Ultra: Այս միջոցառման ժամանակ Apple-ը կարող է նաև ներկայացնել Apple Watch Series 9 և Apple Watch Ultra 2 խելացի ժամացույցները:

Նշենք, որ Foxconn-ն արդեն սկսել է iPhone 15-ի արտադրությունը Հնդկաստանում, իսկ մինչ այդ արդեն հայտնի է դարձել, որ Apple-ը որոշել է ավելի քիչ iPhone 15 արտադրել։ Բացի դրանից, հայտնի է, որ iPhone 15-ը կստանա Apple սմարթֆոնների պատմության մեջ ամենաարագ լիցքավորումը։


 
 
 
 
  • Արխիվ