Մասկը մտադիր է X-ից հեռացնել անձնական «սև ցուցակները», ինչը կարող է խախտել App Store-ի և Google Play-ի կանոնները

21 օգոստոսի, 2023  15:16

Իլոն Մասկը հայտարարել է, որ X սոցիալական ցանցից (նախկինում՝ Twitter) հնարավոր է, որ հեռացվի օգտատերերին արգելափակելու գործառույթը։ Սա կարող է խախտել Apple-ի App Store-ի և Google Play-ի սահմանած պայմանները հավելվածների համար, որտեղ օգտատերերը բովանդակություն են ստեղծում։

Արգելափակումը գործիք է, որը X-ի օգտատիրոջը թույլ է տալիս ամբողջությամբ մեկուսանալ այլ օգտատերերից և նրանց թույլ չտալ, որ որևէ կերպ կարողանան կապ հաստատել իր հետ, դիտել իր ստեղծած բովանդակությունը կամ բաժանորդագրվեն իրեն: Արգելափակումը հնարավորություն է տալիս խուսափել լուրջ խնդիրներից, որոնք երբեմն ծագում են առցանց հարթակներում, ինչպիսիք են հետապնդումները, ոտնձգությունները և վիրավորանքների տարափը:

Բացի դրանից, արգելափակված օգտատերը չի կարող տեսնել իրեն արգելափակողի բաժանորդագրությունները և բաժանորդների ցուցակները, ինչպես նաև նրա հավանումները: Արգելափակված օգտատիրոջը հնարավոր չէ նշել լուսանկարում, ոչ էլ նրան անձնական հաղորդագրություն ուղարկել:

Օգտատերերի կողմից ստեղծված բովանդակություն ունեցող հավելվածների համար App Store-ի քաղաքականությունը պահանջում է «ագրեսիվ օգտատերերին արգելափակելու հնարավորություն», «հավելվածում անպատշաճ նյութերի հրապարակումը կանխելու ֆիլտր» և «վիրավորական բովանդակության մասին ծանուցելու և խնդիրներին ժամանակին արձագանքելու մեխանիզմ»։ Այսպիսի կանոններ կիրառվում են նաև Google Play-ում․ հարթակը պահանջում է, որ հավելվածները «օգտատերերի ստեղծած բովանդակությունը և հենց իրենց՝ օգտատերերին արգելափակելու ներքին համակարգ»:

Ուշագրավ է, որ X փորձագիտական ​​համայնքն արձագանքել է Մասկի այս մտադրությանը և նշել, որ նրա նախաձեռնությունը կարող է խախտել հավելվածների խանութների կանոնները։ Որոշ ժամանակ անց գործարարը հայտարարել է, թե մասնավոր հաղորդագրությունների արգելափակման գործառույթի հետ մեկտեղ հարթակը կառաջարկի անընդունելի օգտատերերին «խլացնելու» հնարավորություն. նրանք կպահպանեն հասանելիությունը այն օգտատերերի պրոֆիլներին, որոնք իրենց «խլացնում են», սակայն այլևս նրանք այլևս չեն տեսնի այն օգտատերերի հաղորդագրությունները, ում «խլեցրել» են։

 


 
 
 
 
  • Արխիվ