«Բազումք» լաբորատորիան և CSIE-ը ստեղծում են հայկական արտադրության առաջին արբանյակը, որը դուրս կբերվի մերձերկրյա ուղեծիր

21 օգոստոսի, 2023  10:14

Լուսանկարում Hayasat-1-ի թիմի անդամներն են` Ալիխանյանի անվան լաբորատորիայի «մաքուր սենյակում»` արբանյակի թեստային նմուշի հետ աշխատելիս։

«Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան ու Գիտական նորարարության և կրթության հիմնադրամը (CSIE) աշխատում են մի ծրագրի վրա, որի նպատակն է Հայաստանում և հայ մասնագետների կողմից ստեղծված արբանյակի դուրսբերումը մերձերկրյա ուղեծիր։

«Բացելով որոշ փակագծեր՝ ասենք, որ Hayasat-1 անվանումը ստացած արբանյակը CubeSat ձևաչափի է և տիեզերք է ուղարկվելու SpaceX ընկերության Falcon-9 հրթիռի միջոցով։

Եթե ամեն ինչ ընթանա ըստ նախատեսվածի, ապա անկախ Հայաստանում ստեղծված առաջին արբանյակը տիեզերքից տվյալներ կուղարկի արդեն այս տարի»,- ասվում է «Բազումք» լաբորատորիայի տարածած հայտարարությունում։

Նաև նշվում է, որ արբանյակի հետ կապը՝ տվյալների ստացումը և հրահանգների ուղարկումը, իրականացվելու է անմիջապես «Բազումք» լաբորատորիայի տարածքից։


 
 
 
 
  • Արխիվ