iPhone 15 Pro-ի USB-C միակցիչը 40 անգամ ավելի արագագործ կլինի, քան iPhone 15-ի դեպքում

15 օգոստոսի, 2023  12:24

iPhone 15 Pro-ի համար նախատեսված միակցիչը 40 անգամ ավելի արագագործ կլինի iPhone 15 համեմատ, այս մասին պարզ է դառնում հրապարակված նոր լուսանկարներից, որոնցում երևում են iPhone 15 սմարթֆոնների տարբեր մոդելների համար նախատեսված USB-C միակցիչներ:

Շատ ինսայդերներ արդեն հաստատել են, որ Apple-ը պատրաստվում է այս տարի Lightning-ից անցնել USB-C-ի: Այս մասին, մասնավորապես, նշել են Bloomberg-ից Մարկ Գուրմանը, Apple-ի վերլուծաբան Մինգ-Չի Կուոն և այլ ինսայդերներ։

Հաղորդվում է, որ iPhone 15-ում և iPhone 15 Plus-ում կկիրառվի USB 2.0 մինչև 480 Մբիթ/վրկ փոխանցման արագությամբ, որը նման է նախորդ Lightning ինտերֆեյսին: Միաժամանակ iPhone 15 Pro-ն և iPhone 15 Pro Max-ը կստանան USB 3.2, իսկ փոխանցման արագությունը կարող է հասնել 20 Գբ/վ-ի, ինչը ավելի քան 40 անգամ ավելի արագ է, քան ստանդարտ տարբերակի դեպքում։

iPhone 15 Pro USB-C .jpg (551 KB)

Թեև Եվրամիությունը պահանջում է, որ լիցքավորման մալուխները լինեն ունիվերսալ, Apple-ը կարող է երրորդ կողմի արտադրողների լիցքավորիչ սարքերի համար հզորությունը սահմանափակել մինչև 5W (5V և 1A), ինչը նշանակում է, որ օգտատերերն ստիպված կլինեն գնել միայն Apple-ի արտադրության աքսեսուարներ։

NEWS.am Tech-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Geekbench-ի անցկացրած թեստի արդյունքների համաձայն՝ նոր iPhone 15 Pro-ն 30%-ով ավելի հզոր կլինի իր նախորդից։ Սմարթֆոնը հավաքել է 30,669 միավոր, ինչը 30%-ով ավելի է, քան Apple A16 Bionic չիպսեթով նախորդ սերնդի iPhone 14 Pro-ի ցուցանիշը:

iPhone 15 շարքի սմարթֆոնների պերզենտացիան նախատեսված է սեպտեմբերին։


 
 
 
 
  • Արխիվ